Հասարակություն

Արդեն 92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ

92 հոգու արդեն մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ էլ միջոց ենք կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ոստիկանությունը պարեկային ծառայության ու հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, և քաղաքացիներից պահանջում է պահպանել այն կարգը, որը սահմանել է պարետը: Պահանջներն ունեն բացառություններ, որոնք սահմանված են պարետի ցուցմամբ: Մեր ուժերն այժմ ամբողջովին ուղղված են այդ պահանջների կատարմանը, և հուսով եմ՝ կկարողանանք ապահովել դրանք»,-ասաց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով՝ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են, որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները՝ ապահովելու համար պահանջերի կատարումը:

Հարցին՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում թերթիկում նշված վերադարձի ժամից ուշ վերադառնալու համար, Մհրյանն ասաց, թե պատասխանատվությունն ամրագրված է օրենսդրությամբ:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ, անդրադառնալով սահմանափակումների քրեական և վարչական պատասխանատվությանը, նկատեց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և արդեն մարտի 23-ից ԱԺ-ի կողմից ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

«Վարչական պատասխանատվության են ենթարկվելու լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները: Որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Վարչական պատասխանատվություն է նախատեսվել նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար: Պատասխանատվության միջոց նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով»,-ասաց նա:

Կարդացեք նաեվ

Օրենքով Գողին սպանողին ոչնչացրել են միանգամից. Սարսափելի Բացահայտում

Irina Abovyan

Կորոնավիրուս․ հաստատված դեպքեր

Irina Abovyan

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում տեղացած ձյան շերտի բարձրությունը հասնում է 50 սանտիմետրի

Irina Abovyan

Մի շարք մարզերում ձյուն է տեղում

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն

Irina Abovyan