Քաղաքականություն

«Մենք սկսել ենք թունելի վերջում լույս տեսնել»․ Թրամփը մտադիր է Սբ Զատկին ընդառաջ բացել ԱՄՆ-ի սահմանները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Սբ Զատկին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 12-ին, չեղարկել մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են COVID-19-ի տարածման պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողներին, գրում է The Guardian-ը։

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դա անել Զատկին ընդառաջ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է մեր երկրի համար», – Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը:

Հարցին, թե արդյոք իրատեսական է նրա առաջարկը, ԱՄՆ նախագահը պատասխանել է․«Մենք դա դեռևս պետք է դիտարկենք»։

Նա նաև հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումն ամբողջ երկրում «նվազել է»։

«Մենք սկսել ենք թունելի վերջում լույս տեսնել»,- ասել է նա։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ում կվերականգնվի ձեռնարկատիրական գործունեությունը: Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն «ստեղծված չէ փակ լինելու համար, և երկրին վիճակված է բաց լինել»:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 900-ը, ավելի քան 18 900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 140-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Կարդացեք նաեվ

Շտապ․ Պատգամավոր Լուսինի Բադալյանը Ջուլֆալակյանից հետո Սպառնում է վայր դնել Մանդատը

Irina Abovyan

Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան

Irina Abovyan

Բայդենը և Մակրոնը համաձայնել են միասին լուծել Իրանի միջուկային խնդիրը

Irina Abovyan

Ով է Նաիրա Զոհրաբյանի դուստրը

Irina Abovyan

ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Irina Abovyan

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը հայտարարություն են տարածել. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Irina Abovyan