Հասարակություն

Այսօր չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Այսօր «SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է Սեյրանյանը:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Կարդացեք նաեվ

Փոփոխություններ նախադպրոցական տարիքային խմբերում․ 3 տարեկանի փոխարեն՝ սկսած 0 տարեկանից

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Արցախի հյուսիսում

Irina Abovyan

Ինչպես են մեր տղաները պատժել ադրբեջանցի անորսալի մարդասպանին, ում վրա միլիոններ է ծախսվել լուսանկարներ

Irina Abovyan

Մեր տղերքը պոստը վերցնելուց հետո🇦🇲🇦🇲🇦🇲

Irina Abovyan

Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է… Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել… Աշոտ Ասատրյան

Irina Abovyan

Բժիշկները զգուշացնում ե. Սա հանգեցնում է քաղցկեղի զարգացման, շաքարախտի, ճարպակալման և սրտային հիվանդությունների

Irina Abovyan