Հասարակություն

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 29-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» կոչվող հանդամասում կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 35 ZX 678 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղևորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Անտոնյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հ. Բեգլարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Վրացյանն աշխատում է Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, իսկ վիրավորներից Վ. Վրացյանը՝ «Թեղուտ» հարստացման ֆաբրիկայում՝ որպես հերթափոխի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Կարդացեք նաեվ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Irina Abovyan

Բնական միջոց, որը կբուժի թոքաբորբը, կվերացնի ցավերը

Irina Abovyan

Մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնեն, մենք էլ ենք վերցրել, և անմիջապես դադարեցվել է, որովհետև միջազգային երաշխիքները չեն պահպանվել. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ավելի փոքր քարտեզ էլ ենք ունեցել՝ հասել էին Ստեփանակերտի մատույցները, բայց… Սենոր Հասրաթյան

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Գագիկ Ծառուկյանի տան դիմաց. բախվել են վերջինիս պատկանող Maybach-ն ու «06»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը․ Արցախի ՄԻՊ

Irina Abovyan