Հասարակություն

Հերթական կրակոցները Լոռու մարզում

Այսօր՝ մարտի 24-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ: Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված պարկուճներն ու ու գնդակները արձակվել են տարբեր տեսակի զենքերից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Վանաձոր քաղաքի Սիվաշական ավանի բնակիչ՝ 36-ամյա Հովսեփ Սարգսյանը, ով ստացել է որովայնի առաջնային պատի և ձախ թևի հրազենային վնասվածք, և Վանաձոր քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Արման Մինասյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հետին մասի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, որոնք այս պահին գտնվում են Վանաձորի բժիշկների հսկողության տակ և շնորհիվ Վանաձորի բժիշկների ճիշտ և օպերատիվ աշխատանքի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Կարդացեք նաեվ

Եթե վարակակիրների թիվը շարունակի մնալ օրական 300-ից 400-ի սահմանում, արդեն լավ է. թոքաբան

Irina Abovyan

Հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն մեկ նախապայմանով

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Irina Abovyan

Բնական միջոց, որը կբուժի թոքաբորբը, կվերացնի ցավերը

Irina Abovyan

Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղիում

Irina Abovyan

Մասնագետը ներկայացրել է դեղորայքի երկու տեսակ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կիրառել COVID-19-ի ժամանակ

Irina Abovyan