Հասարակություն

Կենտրոնական բանկը «Վարկս ԷՅ ԷՄ»-ին զրկել է լիցենզիայից

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ):

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց  ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կարդացեք նաեվ

Հսկա Դավիթը․ «Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել (լուսանկարներ)

Irina Abovyan

Ովքեր էին ներկա Արփինե Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին, եւ ինչին է նվիրված նոր աշխատությունը

Irina Abovyan

Պանրով շատ համեղ խաչապուրի

Irina Abovyan

Բшրև, Նիկոլ ջան…Երբ դեմքիդ մի պահ երեկ նայեցի, ամոթ ապրեցի բոլորի համար…». Օգտատիրոջ ուշագրավ գրառումը

Irina Abovyan

Ազատվեք հաստ որովայնից այս չտեսնված միջոցի օգնությամբ. Ունեցեք անթերի կազմվածք՝ ամռանն ընդառաջ

Irina Abovyan

Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է

Irina Abovyan