Հասարակություն

Նյու Յորքում կորոնավիրուսով վարակված անձանց վրա սկսել են փորձարկել մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցը

ԱՄՆ Նյու Յորք նահանգի հիվանդանոցներում երեքշաբթի սկսել են մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցների փորձարկումը կորոնավիրուսով վարակված անձանց վրա:  

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: «Արդեն այսօր սկսում ենք ստուգել hydroxychloroquine նոր դեղամիջոցը: Նախագահ Թրամփը և Դեղամիջոցների որակի հարցերով վարչության ղեկավարությունը կազմակերպել են նոր դեղամիջոցի մատակարարումը Նյու Յորք, և հիվանդանոցներն այն կսկսեն օգտագործել հենց այսօր»,- ասել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ Նյու Յորքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 000-ը, մինչդես երկրի ողջ տարածքում՝ 50 000-ը: Ամենից շատ տուժած նահանգներից են նաև Վաշինգտոնը և Կալիֆոռնիան:

Կարդացեք նաեվ

Աննա Հակոբյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ

Irina Abovyan

Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Irina Abovyan

Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան

Irina Abovyan

Երեկ հրապարակված կառավարության 461-Ն որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան

Irina Abovyan

Կրկին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամ կեղծ կայք է ստեղծվել

Irina Abovyan

Երեւանում մեքենա է պայթել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Irina Abovyan