Հասարակություն

Մարտի 25-ի աստղագուշակ

ՋրհոսՀաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք ։ Նույնիսկ առավել համեստ ձեռքբերումները այսօր կարող են դժվար տրվել: Հազիվ թե հաջողվի արագ հաղթել ուժեղ մրցակիցներին: Ավելի լավ է խուսափել բաց պայքարից, եթե կա նման հնարավորություն: Օրը հարմար է շփումների համար: Խոստանում է հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Հնարավոր են անակնկալներ, նվերներ, ինչպես նաև լավ նորություններ, որոնք վերաբերում են ձեր ընտանիքի անդամներին:

ՁուկՀավանական են գործերի ուշացումներ: Հաշվի առեք այս հանգամանքը պլաններ կազմելիս: Ամենայն հավանականությամբ, այսօր սպասվածից քիչ բան կհասցնեք, բայց ոչ ձեր մեղքով ։ Չեն բացառվում տհաճ իրադարձությունները աշխատանքում: Դրանք հազիվ թե անդրադառնան անձամբ ձեզ, բայց կստիպեն անհանգստանալ: Մի խառնվեք այլոց գործերին, քանի դեռ ձեզ չեն խնդրել այդ մասին: Շատ բան կախված է նրանից, թե ում հետ այսօր կանցկացնեք օրը: Փորձեք հնարավորինս հեռու մնալ նրանցից, ովքեր ձեզ դեպի իրենց են ձգում ինտրիգների միջոցով: Նման մարդկանց հետ շփումը այսօր շատ վտանգավոր է ձեր հեղինակության համար:

ԽոյՕրը հաջող ընթացք կունենա: Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ: Շատ ուժեղ է գործնական ինտուիցիան: Եթե կարողանաք լսել դրա բոլոր հրահանգները, նույնիսկ փոքր սխալներ թույլ չեք տա: Նոր ծանոթների հարցում չեք սխալվում, արագ հասկանում եք, թե ում կարելի է վստահել, իսկ ումից ավելի լավ է հեռու մնալ։ Արդյունավետ են ընթանում բանակցությունները, որոնք վերաբերում են երկարատև համագործակցությանը: Անձնական խնդիրները լուծելու համար այսօր շատ վճռական եք տրամադրված:

ՑուլՇատ դյուրահավատ մի եղեք: Դա կարող է վերածվել հոգսերի: Ավելի լավ է չշտապեք և ռիսկի չգնաք: Աջակցության համար կարելի է դիմել հին ծանոթներին: Նրանք բարի խոսքեր և խորհուրդներ կտան: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Հասկացաք, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, նյարդայնացնում են: Պլանավորված գնումները կարելի է հետաձգել: Ավելի ուշ, դուք հնարավորություն կունենաք գնել նույն բաները շատ ավելի էժան։

ԵրկվորյակՕրը լի է անակնկալներով: Դրանց պատճառով հաճախ ստիպված կլինեք փոխել ծրագրերը, հետաձգել դրանց իրականացումը: Նյարդայնանում եք,երբ ձեզ շտապեցնում են: Ցանկացած որոշում կայացնելուց առաջ, դուք նախընտրում եք լավ մտածել: Աշխատանքում հաճախ օգնում է ինտուիցիան, իսկ երբ խոսքը վերաբերում է անձնական հարաբերություններին, դրա խորհուրդների վրա չարժե հույս դնել: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք կարող են սպասվածից երկար և հոգնեցնող լինել:

ԽեցգետինԱյսօր վեճեր կունենաք: Բայց դուք զիջումների չեք գնում, նախընտրում եք պնդել ձերը և հաղթում եք ձեր մրցակիցներին: Զրույցներում փորձեք զգույշ լինել: Եթե ինչ-որ մեկին նեղացնեք, ձեզ երկար ժամանակ չեն ների։ Նախկինում ստացած փորձը կօգնի զբաղվել մասնագիտական հարցերով: Չեն բացառվում երկարատև համագործակցության առաջարկները: Մի շտապեք պատասխանել: Ժամանակ շահելով կարող եք հասնել ավելի շահավետ պայմանների:

ԱռյուծՕրը հագեցած, անհանգիստ և բավականին լարված կլինի, բայց դա ձեզ դուր կգա: Ոչ մի րոպե ազատ չեք լինի և ստիպված կլինեք զբաղվել միաժամանակ մի քանի գործով: Սակայն դա չի խանգարում ձեզ լավ զգալ: Մրցակիցները կմնան հեռվում: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք կարող են կապված լինել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական գործերի հետ: Ամեն դեպքում դրանք հաջող կզարգանան: Հնարավորություն կունենաք հիշել հին նախասիրություններն ու հետաքրքրությունները:

ԿույսԴուք լավ հասկանում եք, թե ինչ են զգում ուրիշները և հեշտությամբ մոտեցում եք գտնում մարդկանց հետ շփումներում։ Ոչ հին ծանոթները, ոչ էլ նրանք, ում առաջին անգամ եք տեսնում չեն կարող կարևոր բաներ թաքցնել ձեզնից։ Դժվար թե լուրջ խոչընդոտներ առաջանան, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, դուք կարող եք արագ հասկանալ, թե ինչ պետք է անել և ում կարելի է դիմել օգնության համար: Օրվա առաջին կեսը շատ հարմար է ակտիվ գործողությունների, երկրորդ կեսը՝ ապագայի մասին մտածելու համար:

ԿշեռքԲարենպաստ օր է շփման համար։ Գործնական հանդիպումներ լավ են ընթանում, անձնականը՝ ավելի լավ: Պետք չէ ջանքեր ներդնել, որպեսզի դուր գաք մյուսներին: Դրա համար բավական է բնական հմայքը: Դա հաճախ օգնում է աշխատանքում: Հնարավորություն կունենաք գործարքներ կնքել, որոնք զգալի շահույթ կբերեն: Համեստ դրամական ձեռքբերումները երկար սպասեցնել չեն տա: Դրանք հնարավոր են ողջ օրվա ընթացքում: Երեկոն կուրախացնի լավ լուրերով:

ԿարիճԴուք կարող եք օրը արդյունավետ և նույնիսկ ժամանակ առ ժամանակ հաճելի անցկացնել, եթե կամակորություններ չանեք: Շրջապատի մարդկանց հետ, հատկապես գործընկերների հետ համբերատար եղեք: Նրանք միշտ չէ, որ ձեզ ճիշտ են հասկանում, այնպես որ, կարող է պահանջվել երկար բացատրություններ: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են հիշել հին վիրավորանքները և քննարկել վաղեմի գործերը: Նման մարդկանց հետ շփումը շատ էներգիայ կխլի:

ԱղեղնավորՕրվա սկիզբը հաջող կլինի ։ Ճիշտ ժամանակն է կարևոր հարցերը քննարկելու համար։ Կարելի է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում չէին հասկանում ձեզ, չէին հաստատում ձեր գաղափարները: Հնարավորություն կունենաք լուծել վաղեմի կոնֆլիկտները, վերջ տալ թշնամանքին: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Գործերը շատ կլինեն: Դուք պետք է լուրջ ջանքեր գործադրեք սկսած գործը ավարտին հասցնելու համար: Դժվար թե ինչ-որ մեկը աջակցի ձեզ:

ԱյծեղջուրՄի՛ շտապեք: Թվում է, որ շատ հարցերի պատասխաններ կարող եք հեշտությամբ գտնել,բայց որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է միայն համառություն և հաստատակամություն ցուցաբերել: Իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ ։ Դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք իրավիճակը, ուշադրություն դարձնեք նույնիսկ մանրուքներին: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ պետք է անել: Չի բացառվում, որ ստիպված կլինեք կատարել ուրիշի աշխատանքը կամ ուղղել ուրիշի թույլ տված սխալները: Ձեր գործին հաճախ միջամտում են այնպիսի մարդիկ, ում հետ դուք պարզապես չեք ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ: Թույլ մի տվեք նման մարդկանց հանել ձեզ հավասարակշռությունից :Մի՛ տրվեք սադրանքներին:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսով վարակվածների մասին տվյալները մայիսի 27-ի առավոտի դրությամբ

Irina Abovyan

Խորհրդային մուլտֆիլմեր, որոնք արգելվել են ժամանակակից ցենզուրայի պատճառով. այսօր «Դե՛ սպասիր»-ը 18+ է համարվում

Irina Abovyan

Դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Բեյրութ. հայ համայնքը հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է կրել

Irina Abovyan

Զատկի չամիչով փլավ լավաշով, չրերով․ Համով-հոտով

Irina Abovyan

Օրվա խորհուրդ

Irina Abovyan