Շոու-բիզնես

«Ընդունվել էի Կոնսերվատորիա, սակայն հղիությանս ընթացքում ուսումս կիսատ մնաց». Աննա Մանուչարյանը կներկայանա որպես երգչուհի

Դերասանուհի Աննա Մանուչարյանն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի։ Աննայի խոսքով՝ նկարահանումների առաջարկների պակաս չունի, սակայն դերասանուհին երկարատև սերիալներում նկարահանվել հիմա չի ցանկանում։

«Ես աշխատում եմ և՛ Հանրային ռադիոյում, և՛ Կամերային թատրում։ Իմ գրաֆիկով պայմանավորված՝ երկարատև հեռուստասերիալում զբաղվածությունը հարմար չի լինի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Աննան։

Դերասանուհին սիրով սպասում է «Դեպի ճամբար» նախագծի նկարահանումներին, որոնք, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն ամռանը։

Այս ընթացքում Աննան նոր ձևաչափում կներկայանա, որը, դերասանուհու խոսքով, չունի կոմերցիոն միտում։ Խոսքը երաժշտական նոր նախագծի՝ Three Trees-ի մասին է, որը ստեղծվել է Աննայի, Տիգրան Պետրոսյանի և Վարդան Զադոյանի համագործակցության արդյունքում։ Նրանք փորձել են նոր շունչ հաղորդել հայկական ֆոլկ և էթնո երաժշտությանը։ Ավելի վաղ նրանք առցանց տիրույթում թողարկել են իրենց առաջին ալբոմը՝ Eth.No.Rules։

Եթե Տիգրան Պետրոսյանն ու Վարդան Զադոյանը նախկինում եղել են երաժշտական ոլորտում, Աննայի համար սա առաջին փորձն է։

«Ես և Տիգրան Պետրոսյանը միասին աշխատել ենք Հանրային ռադիոյում։ Մեր տաղավարներն իրար հարևանությամբ էին գտնվում։ Այնպես ստացվեց, որ իմ եղբայրը Տիգրանին ինչ-որ գործիքավորումներ էր տրամադրել։ Դրանցից մեկի համար վոկալ էր անհրաժեշտ, Տիգրանն ինձ խնդրեց, որ կատարեմ։ Երբ երգեցի, նա շատ զարմացավ ու հավանեց։ Այդպես միասին երգելու առաջարկ ստացա Տիգրանից։ Ինքս հոգուս խորքում նման ցանկություն փայփայում էի։ Սիրով ընդունեցի առաջարկը, որին միացավ նաև Տիգրանի ընկերը՝ Վարդան Զադոյանը։ Մի ստեղծագործություն կատարելուց հետո որոշեցինք կանգ չառնել և աշխատել այդ ուղղությամբ։ Մի ամբողջ ալբոմ ենք հավաքել, որի հիմքում ազգային ստեղծագործություններ են՝ այլ մոտեցմամբ»,-ասաց դերասանուհին։

Աննան նշեց, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ինքը ընդունվել է Կոնսերվատորիա՝ դասական վոկալ բաժին․ «Երբ սպասում էի Արփիիս, այլևս չէի կարող ուսումս շարունակել։ Կրթությունս կիսատ մնաց։ Անընդհատ մտածում էի, որ բարձրագույն ուսումս թերի չեմ թողնելու ու պետք է լրացնեմ։ Տարիներ առաջ հայրս կտրուկ էր արձագանքել Թատերական ինստիտուտում սովորելուն, բայց այդ ընթացքում նա իր վերաբերմունքը փոխել էր, և ես ընդունվեցի Թատերական ինստիտուտ։ Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ Երգչուհի դառնալու նպատակ չունեմ։ Այս նախագիծն էլ կոմերցիոն բնույթ չունի։ Նախագծի նպատակն է ազգային երգերին վերադծնունդ տալն ու նորովի, նոր մոտեցմամբ մատուցելը»։

Խոսելով հնարավոր բացասական մեկնաբանությունների մասին՝ դերասանուհին ասաց․ «Քննադատելու որևէ բան, կարծում եմ, չկա, որովհետև ամեն ինչ արվել է հնարավորինս գրագետ։ Չնայած ինչ էլ ներկայացնենք, դրական ու բացասական տեսակետներ հնչելու են։ Դա այնքան էլ քեզանից կախված չէ, երբեմն մարդկանց բնույթից է գալիս»։

Դերասանուհու խոսքով՝ այս ընթացքում Տիգրան Պետրոսյանը Միացյալ Նահանգներում է, երգերից որևէ մեկի հիման վրա տեսահոլովակ կներկայացնեն, երբ նա վերադառնա։

Կարդացեք նաեվ

Ծնվել է Գոռ Հակոբյանի երրորդ զավակը

Irina Abovyan

Ինչպես է անցել Արմուշի որդու 5-ամյակի խնջույքն ԱՄՆ-ում

Irina Abovyan

«Արամեն տանը fece control է իրականացնում». ԱՆնա Թովմասյանը՝ ամուսնու զգոնության և մեկուսանալու մասին

Irina Abovyan

«Հոյակապ». Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարը

Irina Abovyan

«Պապայի աղջիկը». Սիլվա Հակոբյանը դստեր ու ամուսնու գիշերային լուսանկարն է հրապաարկել

Irina Abovyan

«Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է». Ռաֆայել Քոթանջյան

Irina Abovyan