Հասարակություն

Ի՞նչ է պատմում Հայաստանում կորոնավիրուսից բուժված առաջին պացիենտը

Լուսանկարում Հայաստանում կորոնավիրուսից բուժված առաջին մարդն է՝ Վարագ Պետրոսյանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ պատմելով իր մասին՝ նա նշեց, որ երկու տարի է՝ Երևանում է ապրում: Այստեղ գրաֆիկ-դիզայներությամբ է զբաղվում: Իսկ Իրանում զբաղվել է դերասանությամբ:

Թեև Երևանում է ապրում, բայց Իրան էլ է գնում-գալիս, ընդ որում՝ Իրանի ու Հայաստանի երկքաղաքացի է: Եվ ահա վերջերս Իրանից Հայաստան վերադառնալով՝ հասկացել էր, որ կորոնավիրուսով է վարակված:

«Իրանից Հայաստան վերադառնալու առաջին գիշերը մարմինս սկսեց ցավել: Միայն առաջին օրը ջերմեցի  37.4, հետո այլևս չեմ ջերմել: Որոշեցի ստուգվել՝ որևէ մեկին վիրուս չփոխանցելու համար: Ու կրկնակի թեստավորմամբ հաստատվեց կորոնավիրուս»,- պատմեց նա:

Հիմա, ասում է, իրեն շատ լավ է զգում: Անգամ աշխատում է, բայց տնից՝ ինչպես այս օրերին շատերը: Դուրս գրվելիս, թեև բժիշկները հաստատել են, որ որևէ խնդիր այլևս չունի և վտանգ չի ներկայացնում, այդուհանդերձ, մեկ շաբաթ ևս տնից դուրս չի եկել: Հիմա արդեն խանութ էլ է գնում ու հիգիենայի կանոններին շատ ավելի խիստ է հետևում՝ խորհուրդ տալով գնված ապրանքը անպայման լավ լվանալ, իսկ, օրինակ, հացը ուտելուց առաջ տաքացնել: Հաճախակի լվացվելու մասին ևս հիշեցրեց:

Վարագի կինն էլ էր հայտնվել հիվանդանոցում՝ դարձյալ կորոնավիրուս ախտորոշմամբ: Նա նույնպես արդեն լավ է զգում: Սահմանված ժամկետն անցել է, ու թեստը բացասական է եղել: Վարագը կնոջ վերջնական թեստի պատասխանին է սպասում՝ նրան տանը դիմավորելու համար:

Կարդացեք նաեվ

Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումը և առգրավվել հրամանատարի ավտոմեքենան

Irina Abovyan

Դպրոց չհաճախող երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու․ «Հայաստանի Հանրապետություն»

Irina Abovyan

Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր․ Արտակ Բեգլարյան

Irina Abovyan

Օրվա խորհուրդ

Irina Abovyan

Ոչ մի դեպքում չհրահրել խուճապ. ինչ է կատարվում վարակի հետ Հայաստանում

Irina Abovyan

Ռուս օլիգարխի դուստրը հանգստից հետո ենթադրաբար վարակվել է կորոնավիրուսով

Irina Abovyan