Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա
տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև
մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը
հորդորում է՝
– խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
– բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության
դեպքում.
– խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող
պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված
պատասխանատվություն: