Հասարակություն

Հրապարակվել է թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որը մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և
վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Այս կետից կան նաև բացառություններ։

  • Չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների, աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը հնարավոր կլինի միայն սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,
  • Առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։
  • Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․

Առևտրի դուրս գալը և աշխատավայր մեկնելու դեպքում կթույլատրվի անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը։

Թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս

Կարդացեք նաեվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Irina Abovyan

Դեղերի շրջանառության վերահսկողության վերաբերյալ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Irina Abovyan

Տեսողությունը վերականգնելու բնական միջոց

Irina Abovyan

Արդյո՞ք հնարավոր է «ժառանգել» ավելորդ քաշը

Irina Abovyan

Դավիթ Տոնոյանը անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զորամասերից մեկումՀՀ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զորամասերից մեկում

Irina Abovyan

COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ

Irina Abovyan