Ժամանց

Մարտի 16 ից 22 ը հայտնաբերվել է ոչ սթափ 61 վարորդ (տեսանյութ)

Մարտի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացնելով մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մի մեքենայի վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող ձայնազդանշանային սարքավորում, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 34 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 69 մեքենա։

47 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով` 22, առանց համարանիշերի 1 տրանսպորտային միջոց։

Կարդացեք նաեվ

Ահա թե ինչ է կանխատեսում Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

Irina Abovyan

Անկոտրուն բնավորությամբ 5 Կենդանակերպի նշան

Irina Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 29

Irina Abovyan

Աստղագուշակ հունիսի 25-ի

Irina Abovyan

Ինչպես նշել Սպիտակ ցուլի տարին՝ 2021 թվականը

Irina Abovyan

Ընտրեք փերին և կարդացեք ձեր գարնանային ուղերձը

Irina Abovyan