Հասարակություն

Ո՞ւմ չի կարելի կոճապղպեղ

Կոճապղպեղը (իմբիր) անչափ օգտակար մթերք է, այն իր մեջ պարունակում է հազարավոր օգտակար տարրեր: Սակայն հաճախ հարց է ծագում, թե ո՞ւմ է հակացուցված կոճապղպեղն ու ո՞ր դեպքերում:

Կոճապղպեղի մասին բազմիցս խոսել ենք մեր նախկին հրապարակումներում:

Այն հրաշալի կերպով հանգստացնում է նյարդերը, առավոտյան սրտխառնոցը, գլխացավերը և մարսողական խնդիրները: Բացի այդ, այս հրաշք համեմունքը պայքարում է բորբոքումների, տաքության, արյունատար անոթների խնդիրների և արթրիտի դեմ, պաշտպանում է լյարդն ու սրտանոթային համակարգը, վերացնում է ավելորդ միկրոբներն ու վիրուսները:

Գիտնականները պարզել են նաև, որ կոճապղպեղն օգտակար է գրեթե բոլորին, սակայն կա մարդկանց խումբ, ում կտրականապես արգելված է օգտագործել կոճապղպեղը:

Այդ խմբին են պատկանում մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան հետ:

Կոճապղպեղը խթանում և արագացնում է արյան հոսքը, սակայն այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան հետ, պետք է հեռու մնան այս համեմունքից, քանի որ այն միայն կբարդացնի վիճակը:

Քաշի հետ խնդիրներ ունեցող մարդկանց

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս անգամ ոչ թե խոսելու ենք ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասին, այլ՝ հակառակը, քաշի պակաս ունեցողների մասին: Բոլորն էլ գիտեն, որ կոճապղպեղն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, արագացնում է նյութափոխանակությունը: Այդ իսկ պատճառով այս համեմունքն արգելված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են քաշ հավաքել:

Դեղամիջոցներ օգտագործողներին

Շատերը պնդում են, որ կոճապղպեղը չի կարելի խառնել դեղամիջոցների հետ, քանի որ այն կարող է չեզոքացնել դեղամիջոցի ազդեցությունը:

Չափազանց վտանգավոր է օգտագործել հակակոագուլյանտների, ինսուլինային դեղամիջոցների հետ:

Հղիներին

Կոճապղպեղը բնական հզոր խթանիչ է, որը կարող է վնասել հղիության ընթացքը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է հեռու մնալ այս համեմունքից հղիության ընթացքում:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Լևոն Արոնյանի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ

Irina Abovyan

Եթե տառապում եք նևրոզով, անպայման կարդացեք

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համեմատություն. որքան գումար է հավաքել հեռուստամարաթոնը տարբեր տարիներին

Irina Abovyan

Անչափ հուզիչ..Սոսի Խանիկյանի մայրիկի հուզիչ գրառումը

Irina Abovyan

Ադրբեջանական ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

«Անձրև էր գալիս սնարյադներով, մի փամփուշտի տեղը մի անօդաչու էին գցում».պատերազմի մասնակից ընկերները

Irina Abovyan