Հասարակություն

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը, ցույց են տալիս Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային լուսանկարները, գրում է The Guardian-ը։

Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի տվյալները ցույց են տալիս, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Ասիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակը զգալիորեն ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Լեսթերի համալսարանի օդի աղտոտման ամբիոնի պրոֆեսոր Փոլ Մոնքսի խոսքով՝ սա կարևոր դաս էր ապագայի համար։

«Այժմ մենք ակամայից ականատես ենք լինում պատմության մեջ ամենամասշտաբային փորձարկմանը, և սա օրինակ է, թե ինչ կարող ենք տեսնել ապագայում, եթե կարողանանք անցնել ցածր ածխածնային տնտեսությանը։ Չեմ ուզում անտեսել մարդկային կյանքերի կորստի փաստը, բայց սա կարող է մեզ ապագայի հանդեպ հույս ներշնչել»,- ասել է նա։

Աղտոտվածության մակարդակի ամենամեծ անկումներից մեկը կարելի է դիտարկել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ հունվարին բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակը։ 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում հարյուրավոր գործարաններ են աշխատում, որոնք ավտոմոբիլային մասեր և այլ սարքավորումներ են մատակարարում ամբողջ աշխարհում։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում արևելյան և կենտրոնական Չինաստանում ազոտի երկօքսիդի մակարդակը նորմայից 10-30 տոկոսով ցածր է:

Կարդացեք նաեվ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը

Irina Abovyan

Հիշողության հետ կապված խնդիրներ ունեք՞,այս խորհուրդները ձեզ անպայման կօգնեն վերականգնելու այն

Irina Abovyan

Եղանակը Հայաստանում

Irina Abovyan

Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են BMW-ն ու Mercedes-ը

Irina Abovyan

Կորոնավիրուսի եւս 7 դեպք է ախտորոշվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 122-ի․ նախարար

Irina Abovyan