Քաղաքականություն

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին Ժնեւում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը։

«Այս պահին, երբ տեղի է ունենում այս ճեպազրույցը, տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի Սեյեդ Աբաս Արաղչիի հետ։ Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող եմ տրամադրել  հանդիպման ավարտից հետո»,- հավելեց խոսնակը։

Հարցին՝ ինչո՞ւ էր ավելի վաղ նախատեսված հանդիպումը հետաձգվել, Աննա Նաղդալյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային եւ լոգիստիկ հանգամանքներով։

«Ինչ վերաբերում է օրակարգին, ապա մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցմումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է եւ դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով եւ հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնեւ»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Կարդացեք նաեվ

Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանն են եղել, ուզեցել են ինձ տեսնել, տանը չեմ եղել, դժվար ռիսկ անեին սպառնալիքներ հնչեցնել. Վարդան Աթաբեկյան

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը պարզապես գոյություն չունի․ Արթուր Վանեցյան

Irina Abovyan

Հարվածներ են հասցվում թշնամու խոշոր քաղաքների ռազմական օբյեկտներին, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

Ես որպես խնամի ցավում եմ Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ունեմ այլ քաղաքական հայացքներ. Խաչատուր Սուքիասյան

Irina Abovyan

Շոկային՝ Պոռնկությամբ զբաղվող կինը սովամահ է արել մեկամյա որդուն, մարմինը պահել պահարանում

Irina Abovyan

Օրացույց․ 30-ը մարտի․ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ)

Irina Abovyan