Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել կոչով.

Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։
Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:
Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…

Կարդացեք նաեվ

ՀՀ վարչապետի տրամադրությունը կառավարության նիստին, ինձ համար անհասկանալի պատճառներով, լավ էր

Irina Abovyan

ԿԱՊՇԵՔ եթե իմանաք որքան է կազմում Քոչարյանի իրական ունեցվածքը․ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ

Irina Abovyan

ՄԵՐ ՔԱՋԵՐԸ․ Չես էլ մտածում` ի՞նչ ես անում. գնում ես առաջ, որովհետև թասիբդ է ստիպում․ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Irina Abovyan

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի հարգանքի արժանի քայլը և ջախջախիչ խոսքը ադրբեջանցիների մասին

Irina Abovyan

21+ | ՏՈ՛ ՏԱՎԱՐ․ ևս մեկ անգամ բացահայտում եմ հատուկ ուղեղի հետ խնդիրներ ունեցողների համար․ ՈՒՇԱԴԻՐ

Irina Abovyan

ՇՏԱՊ՝ ԳԱՂՏՆԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ և ՎԱՐՉԱՊԵՏԻՆ 7րդ Վարչությունը դակլադ է տալիս Գասպարյան Վովաին.Տարածել

Irina Abovyan