Քաղաքականություն

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»:

Կարդացեք նաեվ

Մենք ձեզ շեն և կանգուն Հայրենիք ենք պարտք. Գագիկ Ծառուկյան

Irina Abovyan

«Կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Ա՜Յ ՄԻԱԲՋԻՋ ԱՄԵՈԲԱ․քաչալդ հատուկ նյութերով փայլցրել ես,բայց մեկա հարթուղեղ ես․ ԱՇՈՏՅԱՆԻ ՆՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ

Irina Abovyan

«Այժմ կտեսնենք, թե ոստիկանությունն ինչ գործողություններ է ձեռնարկելու, և քաղաքացին իրավունք ունի՞ արդյոք ՀՀ-ում խաղաղ հավաք անելու և պայքարելու իր իրավունքների համար». Լուսինե Սահակյան

Irina Abovyan

Կաթողիկոսը պաշտպանել է ամենախոցելի կալանավորին

Gevorg Kazaryan

Նառան Խաբեց Բոլոր Հայերին. Ողջ ազգը սա է դիտում

Irina Abovyan