Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու կհավատաք ձեր ճշմարտացիությանը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա տարահամոզել ձեզ հրաժարվել մտածածից, նույնիսկ եթե ձեր գաղափարները կասկածելի լինեն ու կապված լինեն ռիսկի հետ: Եթե լսեք խորհուրդները, կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Աշխատեք սովորել ուրիշների սխալների վրա, և այդպես սեփական սխալներն էլ չեք անի:

Օրվա երկրորդ կեսը զգուշություն է պահանջում: Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե օրգանիզմն ամրության փորձության ենթարկել: Եթե այդ հատվածում գործերում փոքր դադար վերցնելու ու հանգստանալու հնարավորություն ունենաք, արժե հենց այդպես էլ վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտածածն իրագործելը հեշտ չի լինի, քանի որ նոր խնդիրներ ու հոգսեր կհայտնվեն: Ստիպված եք լինելու հետաձգել հետաքրքիր ու հաճելի գործերը ոչ այնքան գրավիչ, բայց ավելի կարևոր բանի համար: Աշխատեք չբարկանալ շրջապատողների ու հատկապես մտերիմների վրա. նրանք մեղավոր չեն տեղի ունեցողի մեջ, նույնիսկ եթե հիմա հակառակն է թվում:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող կլինի ու հաճելի անակնկալներ կարող է բերել: Լավ ժամանակ է նոր գործեր սկսելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, թե ինչպես է պետք գործել, ձեր հարցերին անսպասելի ու հստակ պատասխաններ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն ավելի հարմար է մտորումների, քան ակտիվ գործողությունների համար: Կարող եք լուծել կարևոր հարցերը, որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում, գործողությունների պլան կազմել: Հավանական են նոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ գործ ունենալը հաճելի ու հետաքրքիր կլինի: Չեն բացառվում սիրային տարվածությունները:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի լուրեր, երկար սպասված նորություններ: Երբեմն դրանք կվերաբերեն հենց ձեզ, երբեմն էլ ձեր ամենամտերիմ մարդկանց: Ձեր տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա, ապագային կսկսեք մեծ լավատեսությամբ նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատ չի դասավորվի, եթե ինքներդ ամեն ինչ չփչացնեք: Աշխատեք խուսափել տարաձայնություններից ու վեճերից, հարթեք մտերիմների հետ հարաբերություններում եղած սուր անկյունները: Հիմա հարաբերություններ պարզելու, վիճելու ժամանակը չէ: Ավելի օգտակար կլինի ջանքերը միավորել ընդհանուր գործերից գլուխ հանելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու համար:

Օգտակար կլինի սիրային հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ուշադրություն դարձրեք սիրելիին, ուրախացրեք նրանց, հաճելի անակնկալ արեք. դա երկուսիդ տրամադրությունն էլ կբարձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին կարող եք քննարկել կարևոր հարցերը, մտերիմների հետ զրուցել նրան մասին, ինչն անհանգստացնում է ձեզ: Չի բացառվում՝ ջանքերը միավորելով կարողանաք լուծել խնդիրներն ու իրավիճակը դեպի լավը փոխել: Հաճախ ձեզ օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ազդեցիկ և ուժեղ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք:

Ժամանակի ընթացքում բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դա առաջին հերթին կարտահայտվի մտերիմների հետ հարաբերություններում. հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Նշանի շատ ներկայացուցիչների համար ուժերը վերականգնելուն կնպաստի  միայնակ մնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում չեն բացառվում ձգձգումները, իրադարձություններն էլ սպասվածից դանդաղ կզարգանան: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և այդ ժամանակ էլ կսկսեք գործել:

Հարմար օր է մտերիմների հետ ծրագրերը քննարկելու, ընդհանուր ապագային վերաբերող որոշումներ ընդունելու համար: Ընտանեկան հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, կհաջողվի վերջ տալ հին վեճերին, լուծել բոլորի համար կարևոր խնդիրները: Կարող եք հյուրեր ընդունել, այդ թվում՝ հեռվից եկածներին. ամենայն հավանականությամբ նրանք լավ լուրեր կբերեն: Հնարավոր են դրամական մուտքեր, թանկարժեք նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Արժե հիշել հին ծրագրերի մասին. չի բացառվում հենց հիմա կարողանաք դրանք կյանքի կոչել: Հին ընկերներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը, ինչպես նաև կկիսվեն սեփական գաղափարներով, որոնք ձեր սրտով կլինեն:

Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, անկեղծորեն զրուցել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Խնդիրներն ու անհասկացողությունը կմնան անցյալում, եթե անկեղծ ու հետևողական լինեք: Չի բացառվում՝ ապագայի նոր ծրագրեր հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք կհասնեք դրված նպատակներին, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Դժվարությունների առաջ չընկրկելով, խոչընդոտները հաղթահարելով՝ առաջ կգնաք, ոչ մի րոպե չեք կասկածի հաջողության վրա: Շրջապատողները ձեզ հարգանքով կնայեն. չի բացառվում՝ ինչ-որ մեկի մոտ ձեր հանդեպ ավելի քնքուշ զգացմունքներ ծնվեն:

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար. դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով, նույնիսկ ամենախոցելի մարդկանց զգացմունքները ոտնակոխ չանելով: Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր կամ մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Հարմար ժամանակ է ստեղծագործ մոտեցման, ոչ ստանդարտ մեթոդներն օգտագործելու համար: Հնարավորություն կուննաք օգնել մտերիմներին, նրանց հետ միասին ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, որոնց հետ նախկինում ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք հանգստանալ, վերականգնել ուժերը, հաճելի ժամանակ անցկացնել այն մարդկանց շրջանում, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Հավանական են ոչ մեծ նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող ու արդյունավետ կլինի օրվա սկիզբը: Հարմար ժամանակ է բարդ հարցերը լուծելու, կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից շատ բան կարող է կախված լինել: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, զգույշ ու շրջահայաց լինել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Հուզական դաշտը ավելի լարված կդառնա, տրամադրությունն էլ կփչանա: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ընկերները, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Հիմա դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց խաղաղություն պահպանելը կարևոր կլինի առաջին հերթին ձեր ծրագրերն իրագործելու համար: Համախոհներ ու օգնականներ պետք կգան նույնիսկ նրանց, որոնք սովոր են միշտ միայնակ գործել: Համագործակցությունը, համատեղ աշխատանքը երկարատև ընկերության կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնա:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում նախանձելի խելամտություն կդրսևորեք: Կարող եք զբաղվել նաև փաստաթղթերի ձևակերպմամբ, պետկազմակերպություններ նամակներ ու հարցումներ գրելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր եղեք: Օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի, բայց գործերին լուրջ վերաբերմունք կպահանջի: Հենց թեկուզ մեկ վայրկյանով թուլանաք, իրադարձությունները կսկսեն լրիվ անսպասելի կերպով զարգանալ: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու հուզվել:

Վտանգ կա՝ կորցնեք կարևոր փաստաթղթերը կամ թանկարժեք իրերը, այնպես որ՝ ուշադիր եղեք: Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նաև նրանց, որոնք դեռ վերջերս ձեր դեմ էին տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ընտրեք այս հրեշտակներից մեկին . Նա ուղերձ ունի Ձեզ հայտնելու

Irina Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 24

Irina Abovyan

Կենդանակերպի ամենա-ամենա նշանը․ ինչո՞վ եք ուրիշներից առավել

Irina Abovyan

Ընտրված Ոսկե ձկնիկը կպատմի թե երբ կկատարվի ձեր նվիրական երազանքը

Irina Abovyan

Սպանություն Տավուշի մարզում. պայմանագրային զինծառայողը կասկածվում է 1 հոգու սպանելու, 2 հոգու դանակահարելու մեջ. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

Gevorg Kazaryan

Թեստ. ընտրեք ադամանդներից մեկը

Irina Abovyan