Հասարակություն

Ավագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը ոչնչացրել է 3 միավոր «Կամազ». հերոսական դրվագներ ռազմաճակատից

Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում: Կապիտան Գարեգին Սամվելի Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ ավագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր «Կամազ» ոչնչացնելու համար ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

Հմուտ և կազմակերպված գործողությունների համար, որոնց շնորհիվ հակառակորդին պատճառվել են զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, փոխգնդապետ Կորյուն Սուրենի Ավետիսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի ծառայությունների համար գնդապետ Կարեն Կառլենի Բաբայանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: Փոխգնդապետ Նորայր Հրաչիկի Հայրապետյանը նույնպես աչքի է ընկել հակառակորդի ջախջախմանը նպաստող գործողություններով, ինչի համար էլ ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել նաև փոխգնդապետ Արայիկ Ռազմիկի Բախշյանը՝ հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության և խիզախության համար:

Վիրավոր զինծառայողների տարհանման ու վիրահատական գործընթացին նպաստելու համար կամավորական Արմեն Համլետի Բդոյանն ու վարորդ-սանիտար Ալբերտ Վրեժի Սահակյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Նույն կարգի պատվաբեր մեդալներ են վաստակել նաև շարքային-պայմանագրայիններ Էմիլ Արկադիի Հայրապետյանը, Արմեն Վագիֆի Մանվելյանն ու Վաղինակ Լևոնի Հարությունյանը՝ մարտական պայմաններում սանիտարական մեքենաների բնականոն աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար:

Փառք մեր բոլոր հերոսներին:

Կարդացեք նաեվ

Եթե չլինեն պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով աշխարհում շատ մահեր կլինեն. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Ապրիլին ամենահաջողակ հորոսկոպի 3 նշանները

Irina Abovyan

Ադրբեջանցուց բեթար է դարձել հայը, 2 անգամ տրորել, թափել եմ, հիմա էլ կանեմ. գյուղացիները բողոքում են

Irina Abovyan

Հայ ժողովրդին վիրավորած ադրբեջանցին ներողություն է խնդրում

Irina Abovyan

ՔԻՉ ԱՌԱՋ ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շատ ԿԱՐԵՒՈՐ կոչով է հանդես եկել

Irina Abovyan

Տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից. Աննա Հակոբյան

Irina Abovyan