Քաղաքականություն

Ի՞նչ հարցեր կլինեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպման օրակարգում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԼՂ հակամարտությանը, մասնավորապես՝ խաղաղ բնակիչների թիրախավորմանը:

«Մեզ մտահոգում է, որ հակամարտության ընթացքում մահանում են խաղաղ բնակիչներ՝ երկու կողմից էլ: Մենք այս հակամարտությունը փորձում ենք վերադարձնել խաղաղ հուն»,- ասաց նա:

Զախարովան կրկին անդրադարձավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 30-ին Ժնևում կայանալիք հանդիպմանը, նշեց՝ օրակարգում կլինեն միջազգային հումանիտար իրավունքի հարցեր, նաև Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին հարց ուղղվեց Ադրբեջանին Թուրքիայի կողմից հատկացվող ռազմական անթաքույց աջակցության վերաբերյալ: Հնարավո՞ր է, արդյոք, միջազգային իրավունքի վրա հիմնվելով՝ էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ զենք-զինամթերքի՝ ԼՂ հակամարտության գոտի մատակարարումը բացառելու համար: Այս հարցին պատասխանելիս Զախարովան մեջբերեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցից մի հատված.

«Կոչ ենք անում բոլոր արտաքին խաղացողներին՝ թույլ չտալ ռազմական սցենարի հետագա զարգացումը: Մենք ջանքեր ենք գործադրում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական խաղաղ հուն բերելու»:

Կարդացեք նաեվ

Մոսկվան Ծառուկյանի խելքը կերավ և խաբեց․ ԲՀԿ-ն սխալ հաշվարկ արեց

Irina Abovyan

Հայաստանում կատարվածը ապշեցրել է միջազգային հանրությանը․ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՐԿՐՈՒՄ

Irina Abovyan

Անիծված լինեք դուք ձեր զորավարժությամբ, ձեզ բնաջնջել է պետք երկրի երեսից. Քիմի հզոր ապտակը

Irina Abovyan

Արմեն Սարգսյանը եւ պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները

Irina Abovyan

Էդմոնդը Քոչարյանի ու Սերժի պրոկտն է, ամեն ինչ պարզ է, Նիկոլը անցնում է հարձակման

Irina Abovyan

Զենքը, ախրանան դրել ա մեր հետ, ասել ա՝ մտեք օբյեկտ, խփեք-փռեք սաղին գետնին. Ծառուկյանը գաղտնալսվեց

Irina Abovyan