Հասարակություն

Համայնք-մասնավոր համագործակցությամբ բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով

Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել:

Կարդացեք նաեվ

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 49574 է, մահվան դեպքերինը՝ 1252

Irina Abovyan

Այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն․ ԱՀ ՊՆ

Irina Abovyan

Կրակոցներ Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ոստիկանները.

Gevorg Kazaryan

Հրշեջները շարունակում են մարել Չեռնոբիլի անտառների ծխացող փայտերը

Irina Abovyan