Հասարակություն

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 93 000 մարդ շարունակում է հսկողության տակ մնալ

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է շարունակում մնալ 93 677 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությանը:

«2020 թվականի ընթացքում Ռուսաստանում բժշկական հսկողության տակ է վերցվել 149 754 մարդ, մարտի 23-ի դրությամբ հսկողության տակ է մնում 93 677-ը»,-ասված է հաղորդագրությունում:

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսի ստուգման գրեթե 186 000 լաբորատոր հետազոտություն է կատարվել:

Հավելենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Կարդացեք նաեվ

Քիչ առաջ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ՌԴ մեկնող ցանկացող քաղաքացիների համար շատ ԿԱՐԵՒՈՐ հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Վթար Կիևյան փողոցում․ կա տուժած

Irina Abovyan

8 պատճառ հաճախ կիվի ուտելու համար

Irina Abovyan

Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան աջակցություն կստանան անտուն մնացած արցախցիներն ու զոհված զինածառայողների ընտանիքները

Irina Abovyan

Աղջիկը դավաճան ընկերոջը մեկ տոննա սոխ է ուղարկել

Irina Abovyan