Հասարակություն

Բոլոր 2 650 աշխատողները մեկ մարդու նման աշխատում են. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան այս օրերին սովորական ռեժիմով աշխատում է: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց նաև ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը: 

Տնօրենի փոխանցմամբ՝ բոլոր 2 650  աշխատողները մեկ մարդու նման աշխատում են:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ երեկ արված հայտարարությանը, որ փակվելու են սրճարաններ, ռեստորաններ, ինչպե նաև կդադարեն շինարարական աշխատանքները, եւ չեն գործի թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղեր, Դարբինյանն ասաց՝ Ֆեյսբուքը պաշտոնական գործիք չէ, վարչապետը ենթադրել է, որ Կառավարությունում որոշում կկայացնեն և կփակեն.

«Քաղաքապետն ա զանգել՝ բա խի՞ չես փակել, ասում եմ՝ պարո՛ն Ասլանյան, ինչո՞ւ փակեմ, երբ Կառավարության որոշում կլինի կփակեմ, Դուք քաղաքապետարանը փակե՞լ եք, որ ես էլ գործարանը փակեմ»:

Վստահեցրեց, որ աշխատողներին բաժանված են դիմակներ, բոլոր կանոնները պահպանել են:

Հարցին, թե ունե՞ն 60-ից բարձր աշխատակիցներ, և եթե այո՝ հորդորե՞լ են նրանց մնալ տանը, Դարբինյանն ասաց.

«Ունենք, առաջարկել ենք, ասել ենք, ովքեր 60-ից բարձր են առանց որևէ արգելքի կարող են չգալ, մարդիկ գալիս են իրենց ցանկությամբ, ի՞նչ անեմ, դուրս հանե՞մ»:

Դարբինյանն ասաց՝ պետք է պաշտոնական փաստաթուղթ ունենան ձեռքների տակ, որպեսզի պատվիրատուներն էլ իրենց նկատմամբ սանկցիաներ չկիրառեն:

Կարդացեք նաեվ

Ի՞ՆՉ ԿԱՆԵԻՐ, ԵԹԵ ՎԱՐՉԱՊԵՏ ԼԻՆԵԻՐ

Irina Abovyan

6 մթերք շատ ցածր կալորիականությամբ, որոնք կարելի է ուտել գիշերը

Irina Abovyan

«100.000 տուգանել են, երեկ էլ 10.000, մեկա չեմ հավատում. քաղաքացիները՝ դիմակներ կրելու որոշման մասին

Irina Abovyan

Իտալացի ինստրուկտորը ջերմիջեցնող է խմել, եկել Հայաստան, թաքցրել իր իրական վիճակը 1-2 օր անցկացրել է արտադրամասում, հեռացել է ՀՀ-ից ու թողել այդպիսի հետեւանք. Փաշինյան

Irina Abovyan

Պարետի որոշմամբ ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը

Irina Abovyan

Ամեն ինչ լավ կլիներ այս նկարում, եթե չլինեին ողջագուրվող երկու պատանիները. Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan