Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. Ford Transit-ը բախվել է կայանված Mercedes քարշակին և կողաշրջվել

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 VV 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 OZ 896 համարանիշի քարշակ ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախաբար, տուժածներ չկան, իսկ Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը, Mercedes քարշակն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Հրաչ Ալեքսանյանն ու Հովհաննես Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում, իսկ նման հետաքրքրասեր քաղաքացիների ու վարորդների պակաս, ինչպես միշտ, չի լինում:

Փաստի առթիվ նույն դասակում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի 6 նշաններ որոնք միշտ սիրում են և իսկապես են սիրում

Irina Abovyan

Հայաստանի բանակը կայուն է և անպարտելի․ Լևոն Շիրինյան

Irina Abovyan

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

Irina Abovyan

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ը տեղի չի ունենա

Irina Abovyan

Զանգեց, ասաց պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին մայրություն անել, իր տունը կտակել նրան․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ե՞րբ եւ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը դիմել հոգեբանի. վարչապետի տիկնոջ լայվը

Irina Abovyan