Քաղաքականություն

Իմ գործի հետ չի կապված, հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է. «Ոսկու շուկա»-ի Վաղարշը` Գագիկ Բեգլարյանի մեղադրանքի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ ԱԱԾ-ում քննվող քրգոծի շրջանակում Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելն՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։ Նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ։ Նույն տեղեկատվության համաձայն՝ «Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տվել նախկին քաղաքապետին։

Ըստ աղբյուրի, Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչությանը հայտնել է, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում ժամանակին իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (Երևանի քաղաքապետ է եղել 2009-2010թթ․) կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել։ Բայց, քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ Արամ Վարդանյանի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են:

Վաղարշ Աբրահամյանը, սակայն, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս մեղադրանքները, որոնք առաջադրվել են Գագիկ Բեգլարյանին, կապված չեն իր գործի հետ, այլ նրա նախարար եղած ժամանակ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ։

-Ես կարդացի առաջադրված մեղադրանքները, և եթե դուք էլ նայեք, ապա կտեսնեք, որ դա հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է։ Նրա նախարար աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դա մեր հետ կապ չունի։ Բայց հետո չգիտեմ ինչպես կստացվի, մեր գործի հետ ինչ կլինի։

–  Պարոն ԱբրահամյանԳագիկ Բեգլարյանի հետ կապված Դո՞ւք եք հաղորդում տվել ազգային անվտանգության ծառայությանըԴուք եք ասե՞լոր 75 հազար ԱՄՆ դոլար կաշառք եք տվել վերջինիս։

-Ես չեմ տվել հաղորդումը, կարող եք քննիչից իմանալ այդ մանրամասները, հեռախոսով էլ չեմ ցանկանում նման թեմաներ քննարկել։ Կարող եք դիմել ու քննիչից իմանալ ով է դիմել, ինչ է ասել, ոնց է ստացվել ու ինչից է ստացվել։

Իսկ ինչո՞ւ հիմա վերաբացվեց այս պատմությունը։ Այդ հասցեում կառուցված բնակելի շենքերը արդեն շահագործվում են վաղուց։ Ինչու հիմա որոշեցիք բացահայտելոր շինթույլտվությունը ստացել եք կաշառքի արդյունքում։

-Դե ոնց բացվել է գործը, սկիզբը ոնց եղել է, այդտեղից  պետք է հարցնել, իմանալ։ Ինձ հարցրել են, ես էլ ոնց եղել է, այնպես էլ պատմել եմ։

Այսինքն պատմել եքոր 75 հազար դոլար կաշառք եք տվել Գագիկ Բեգլարյանին նրա եղբոր միջոցով շինթույլտվության համար։

-Դե տենց մի բան էլի։ Անպայման ուզում եք մի բան ասեմ, թողեք հանգիստ սթրվենք այս վիճակում։ Թող իրավապահները որոշեն ամեն ինչ, գնահատեն վիճակը, կատարվածը։ Ես դրան մասնակից եմ ինչ -որ չափով, ինչ հարցրել են, պատասխանել եմ։ Մնացածից տեղեկութոյւն չունեմ։ Այդտեղ շինարարությունը 10 տարի առաջ ավարտվել է, շենքերը իրենց տերերը ունեն և մարդիկ ապրում են դրանց մեջ։

Այսինքն Դուքհարցաքննվե՞լ եք արդեն այս գործով։

-Ես Հայաստանում չէի, վերադարձել եմ ու ինձ դեռ չեն կանչել ԱԱԾ։ Կհրավիրեն հարցաքննության, Դուք էլ կիմանաք այդ մասին։

Իսկ կաշառք առաջարկելը ձեր կամքով է եղելթե այն ժամանակվա քաղաքապետն ինքն է կաշառք պահանջել շինթույլտվության համար։

-Այդ հարցերին թույլ տվեք չպատասխանել Քննիչներից կարող եք ամեն ինչ իմանալ։ Դուք պետք է գտնեք, թե այդ ինֆորմացիան որտեղից է եկել, որտեղից է սկսվել քրեական գործը, այնտեղից էլ կարող եք մանրամասներ իմանա։

Պարոն Աբրահամյանիսկ ոսկու շուկանաշխատում է այս օրերին։

-Չի կարող շուկան աշխատի։ Կասեցված է աշխատանքը։

Այսօրվանի՞ց եք կասեցրելթե՞ ավելի վաղ։

-Մենք 10-20 օր առաջ ենք կասեցրել, մինչև պարետի հայտարարելը։ Մենք նպատակահարմար ենք գտել աջակցել պատկան մարմիններին վարակի տարածումը կանխելու համար։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Պարոն Ստյոպա Սաֆարյան, ձեր կնաբարո կեցվածքով իջել եք… Գայանե Ասլամազյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Irina Abovyan

Որքան մեծ էիր, Վազգեն Ա կաթողիկոս և որքան հաճախ ենք մենք քեզ հիշում ու կարոտում. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

Դավաճաններ, Իմ քայլականները դանակը տվեցին Քոչարյանի, Նա Վարչապետի թիկունքում է, Պայթյունավտանգ է

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուս կար դեռ փետրվարին․ այն ժամանակ, երբ երկրի գերագույն գլխավոր ստախոսն իր ընտանիքի հետ պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ․ Նարեկ Սամսոնյան

Irina Abovyan

Իմ եղբայրը գերի է, ու չհամարձակվես ասել, որ նրա վերադարձին խոչընդոտում են ինչ- որ մարդկանց մտքեր. Հովհաննիսյան

Irina Abovyan

Ջո Բայդենը կայացրել է հակաթուրքական առաջին որոշումը , Անկարայից հնչել են դժգոհության առաջին ազդանշանները… Ահա՝ ինչ է կատարվել

Irina Abovyan