Հասարակություն

8 ձմեռային միրգ իմունիտետի ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր, հաղորդում է marieclaire.ua կայքը։
Ցիտրուսային մրգեր

цитрус, апельсин, лимон, грейпфрут, лайм, фрукты

Նարինջը, մանդարինն ու կիտրոնը վիտամին C–ի պաշար են։ Նախաճաշին մեկ բաժակ նարնջի հյութի օգտագործումը (քաղցած ստամոքսին խորհուրդ չի տրվում) հաղորդում է ուժ և էներգիա, նաև բարելավում է մարսողությունը։ Մանդարինը ևս պարունակում է վիտամին D և K, նպաստում ճարպերի այրմանը, օրգանիզմից լորձի հեռացմանը, այս պատճառով շատ օգտակար է մրսածության և բրոնխիտի դեպքում։

 Արքայանարինջ 

хурма, королек, фрукты

Պայծառ և հյութեղ այս միրգը պարունակում է յոդ, կալիում, երկաթ, վիտամին С և մագնիում։ Ցուրտ սեզոնին մրգի համը էլ ավելի է բացվում, իսկ պեկտինը, որով հարուստ է արքայանարնջի փափուկ հատվածը, նպաստում է մարսողությանը և նյութափոխանակությանը։

Այս միրգը ամրապնդում է իմունիտետը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արյանաստեղծ պրոցեսին։ Այն նույնպես այրում է ճարպը, կարգավորում ճնշումը և օգնում հաղթահարել հազը։

Խնձոր

яблоки

Խնձորը պահպանում է իր օգտակար հատկությունները ձմռան ողջ ընթացքում. բարելավում մարսողությունը, հաղորդում էներգիա և ամրապնդում իմունիտետը, ինչպես նաև նպաստում է մարսողական համակարգի և ողջ օրգանիզմի աշխատանքի կարգավորմանը։

Լոռամրգի

Клюквенный сок

Այս հատապտուղը լի է B խմբի վիտամինով (B1, B2, B5,B6, PP), ինչպես նաև E և К1։ Այն նույնպես օգնում է հաղթահարել մրսածությունը, կոկորդային հիվանդությունները, ուժեղացնում է որոշ հակաբիոտիկների գործողությունը և բարձրացնում իմունիտետը։

Ֆեյխոա 

фейхоа

Յոդի իր պարունակությամբ այս միրգը կարող է մրցել ծովամթերքի հետ։ Եթե ձեր աշխատանքը կապ ունի ուղեղի ակտիվ գործունեության հետ, ապա այս զմրուխտե հատապտուղը (այո, ֆեյխոան հատապտուղ է) իսկապես կդառնա ձեր սննդակարգի անբաժանելի մասը։ Վիտամինների բարձր պարունակության շնորհիվ ֆեյխոան խորհուրդ են տալիս օգտագործել իմունիտետի ամրապնդման համար, ինչպես նաև մրսածության և գրիպի դեմ պայքարում։

Արքայախնձոր 

Ананасы.jpg

Մրգերի արքան պարունակում է բլոմերայն, որը նպաստում է ճարպերի այրմանն ու սպիտակուցների ավելի լավ յուրացմանը։ Արքայախնձորի նպաստում է բորբոքային պրոցեսների դադարեցմանը և վերքերի ապաքինմանը։ Արքայախնձորն ունի ցածր կալորիականություն և գործնականում չունի հակացուցումներ։

Կիվի

киви

Թթու, բայց քաղցր, կիվին վիտամին C–ի աղբյուր է։ Մի հատապտուղը պարունակում է վիտամին С-ի օրական չափաբաժինը։ Այս միրգը պարունակում է կալիում, մագնիում և երկաթ, ինչպես նաև շաքար, օրգանական թթուներ և պեկտիններ։ Կիվին օգնում է օրգանիզմին այրել ճարպային կուտակումները և կարգավորել խոլեստերինի մակարդակը։

Կարդացեք նաեվ

Ինչ է կավասակի հիվանդությունը, և որոնք են գլխավոր սիմպտոմները

Irina Abovyan

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Irina Abovyan

Չինաստանի առաջատար համաճարակաբանը տեղեկացրել է, թե երբ պետք է սպասել կորոնավիրուսի համավարակի պիկին

Irina Abovyan

Երեւանում երիտասարդը 23-ամյա աղջկա հետ այրում են աղբամաններն ու կոտրում սուպերմարկետի ապակիները

Irina Abovyan

Ահա թե ինչու չի կարելի ձվերը սառնարանի դռան վրա դնել

Irina Abovyan

Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Irina Abovyan