Ժամանց

Նոր կորոնավիրուսը շրջանցելն ամենևին էլ բարդ գործ չէ

Խուճապի մատնվել պետք չէ, ախտահանիչների պակաս Հայաստանում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին ասել է ախտահանող նյութեր ներմուծող ընկերություններից մեկի ղեկավարը: Ընկերությունում նաև որոշ մանրամասներ են հայտնել, որոնք վկայում են այն մասին, որ կորոնավիրուսից հեռու մնալն ամենևին էլ բարդ գործ չէ: Պետք է պարզապես իմանալ և կիրառել:

Կորոնավիրուսն այն չարիքներից է, որը հնարավոր է շրջանցել: Նախ՝ նոր կորոնավիրուսի, այսպես ասած, աշխատաոճի մասին  հիշենք, որից պարզ կդառնա, թե ինչու է մեկը վարակվում, մյուսը՝ ոչ: Չվարակվողը վիրուսի համար «բանալի», այսինքն՝ անհրաժեշտ կառուցվածքով սպիտակուց չի ունենում: Ամեն դեպքում, վիրուսներն արագ մոդիֆիկացվող օրգանիզմներ են, դրանց մակերևութային սպիտակուցները կարող են փոփոխության ենթարկվել՝ «բանալի» դառնալով նաև այլ օրգանիզմների համար, ուստի թիվ մեկ փրկությունը եղել և մնում է վիրուսից պաշտպանվելը:

Կորոնավիրուսային այս օրերին հաճախ եք լսել, թե ինչպես օգտագործել ախտահանիչ միջոցներ: Այստեղ այլ հարց է առաջանում, օրինակ՝ որքա՞ն ալկոգել լցնել, որ ձեռքերդ ամբողջությամբ ախտահանվեն: Պատասխանն է՝ մեկուկես միլիլիտր:

Սեղան, բռնակ ու հատակ մաքրելու համար հիմա աշխարհում միայն քլոր չէ, որ առաջարկում են: Նույն քլորի ազդեցությունն ունեցող, բայց շատ ավելի մատչելի ու անհոտ ախտահանիչներ կան:

Ուշադրություն. «Ամենաբարձ ախտահանիչ հատկությունները դրսևորվում են 70-75 տոկոսանոց սպիրտի մեջ» ձևակերպումը պատահական չէ: Ավելին, պատահական չէ, որ ախտահանիչ նյութերի բաղադրության մեջ սպիրտի հենց այս տոկոսն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեվ

ԳՏՆԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՍՄԱՅԼԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ 2020

Irina Abovyan

Փոքրիկների պարը փողոցում անտարբեր չթողեց ոչ մեկին։ Տեսանյութ, որն ունի մեկ միլիոնից ավելի դիտում

Irina Abovyan

2020-Ի ամենաճշգրիտ հորոսկոպը Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Irina Abovyan

Ձեր ամուսինը տուն է վերադարձել խոստացված ժամից ուշ. Ինչպես կդիմավորեիք նրան

Irina Abovyan

Աստղագուշակ․ օգոստոսի 5

Irina Abovyan

Ո՞ւմ կօգնեիք այս իրավիճակում. պատասխանը շատ բան կբացահայտի ձեր անհատականության մասին

Irina Abovyan