Միջազգային

«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ մատակարարած զենքերով». Շոն Պեն

Հոլիվուդյան դերասան Շոն Պենն իր թվիթերյան էջում գրառում է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ մատակարարած զենքերով»,-գրել է դերասանը՝ հավելելով, որ «սա Ամերիկյան չէ» և ակնարկելով, որ հաջորդ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Ջո Բայդենին, որպեսզի «երկիրը վերածնվի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում

Կարդացեք նաեվ

Էրդողանի ապտակը Ալիևին․ Դու այդքան չկաս Հայերը ուժեղ են

Irina Abovyan

Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները

Irina Abovyan

20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել

Irina Abovyan

Շեյխի այս զենքը եկավ ջնջելու ողջ թուրքիան. Ահասարսուռ Պատերազմ

Irina Abovyan

Ադրբեջանի փողը վերջացե՞լ է

Irina Abovyan

Հայտնի է՝ երբ տեղի կունենա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Irina Abovyan