Քաղաքականություն

«Չեմ ուզում վիրավորել, բայց սա կարծես թե պոպուլիզմ լինի». Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով խորհրդարանի նախագահին, հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում 132 պատգամավորներով հավաքվելով նիստերի դահլիճում վատ օրինակ են ծառայում հասարակությանը, ուստի անհրաժեշտ է քվորում չապահովել և նիտերը չեղարկել, հատկապես որ օրակարգում որևէ հրատապ նախագիծ չկա:

Էդմոն Մարուքյանի այս առաջարկին դեմ արտահայտվեցին որոշ պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ նախագահը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դեմ է այդ առաջարկին, սակայն հանրությանը կոչ է անում պահպանել արտակարգ ռեժիմի կանոնները, մասնավորապես՝ փակ տարածքներում հավաքվելը:

«ԱԺ խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետը արտակարգ հայտարարությամբ հանդես է եկել, ուստի իմ առաջարկը բխում է այդ հայտարարությունից հետո երկրում խստացվող ռեժիմի իրավիճակից: Մխիթար ջան, հարցը որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք էլի»,- շեշտեց Է. Մարուքյանը:

Արձագանքնելով Մարուքյանի առաջարկին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մասնավորապես նշեց, որ Մարուքյանի առաջարկից հետո ԼՀԿ-ն պետք է օրակարգին դեմ քվեարկեր.

«Չեմ ուզում վիրավորել, բայց սա կարծես թե պոպուլիզմ լինի, երկրորդը՝ Իտալիայում առաջին հիվանդը, որը բոլոր իտալացիներին վարակել էր՝ առողջացել է, այնպես որ՝ ամեն ինչ հարաբերական է»,- ասաց պատգամավորը:

Իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ ընդգծեց, որ խորհրդարանում հավաքվել են՝ լուծելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը՝ առանց կորուստների:

Արդյունքում Էդմոն Մարուքյանի առաջարկը չընդունվեց:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյան

Irina Abovyan

Պուտինի շտապ հրամանը! Ալիևի ծնկաչոք աղաչանքը հայերին

Irina Abovyan

Ինչու՞ են Հայաստանում ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում… պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևի վերլուծությունը

Irina Abovyan

Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսում….

Irina Abovyan

«Ես չեմ հասկանում ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ… փաստացի Ղարաբաղ Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում». Ռոբերտ Քոչարյան

Irina Abovyan

Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ․ Մենուա Հարությունյան

Irina Abovyan