Հասարակություն

Մեքենան վարելով՝ 3 երեխայի հետ Արցախից Երևան հասած 38 շաբաթական հղի կինը դուստր է ունեցել

Գայանեն, որ 38 շաբաթական հղի, 3 երեխաների հետ մեքենան վարելով Ստեփանակերտից հասել է Երևան, դուստր է ունեցել: Այդ մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ն:

«Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, «Սմերչի» հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան:

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան: Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։

նկար

Ինչու՞։

Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն»:

նկար

«Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած, որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց այնուամենայնիվ Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչեն Վիկտորիա՝ հաղթանակ:

Վստահ ենք, որ Վիկտորիան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ»,-նշվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք նաեվ

Կրակոցներ՝ Առինջում. վնասել են դպրոցի դռան ապակին

Irina Abovyan

Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ ծառայողի BMW-ն և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ն. կա վիրավոր.

Irina Abovyan

Նա թեյի խոտ լցրեց ափսեի մեջ և դրեց հատակին․․․ նման արդյունքն անսպասելի էր

Irina Abovyan

Կրիշտիանու Ռոնալդուն` Պորտուգալիայում գործող իր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների. կորոնավիրուսով վարակվածները կբուժվեն անվճար

Irina Abovyan

Մերոնք ինքնաթիռ են խփել․Կեցցեք հերոսներ ջան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Մարտադաշտում նախաձեռնողականությունն աստիճանաբար անցնում է հայոց բանակի ձեռքը. Քաշաթաղի ղեկավար

Irina Abovyan