Հասարակություն

Պարետի որոշումը ՝ տնտեսական գործունեության սահմանափակումների վերաբերյալ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելել տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝ համաձայն հավելվածի:
     2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակել այն տնտեսվարողների ցանկը, որոնք անկախ գործունեության տեսակի կշռից 2020 թվականի մարտի 23-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ են ներկայացրել սույն որոշման Հավելվածի 1-ին և 2-րդ կետերում ներառված տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն:

2) Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն հավելվածով արգելված գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողների գործունեության վերաբերյալ՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 23-ը, ինչպես նաև՝ մինչև սույն որոշման գործողության ավարտը այդ տեղեկատվության թարմացումները։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝

1) ապահովել տնտեսվարողների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

2) ամենօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝

1) ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված՝ տնտեսվարողներին պարզաբանումներ տալու գործընթացը,

2) 1-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման պահանջների վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ հորդորել թույլատրված վայրերում սոցիալական նվազագույն հեռավորություն պահպանելու կանոնների՝ 10 քառակուսի մետրի հաշվով 1 անձի գտնվելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 21-ի N 9 որոշումը:

6. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18-ից:

Կարդացեք նաեվ

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Մանե Գևորգյանը՝ նոր սահմանափակումների վերաբերյալ լուրերի մասին

Irina Abovyan

Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, պայմանավորվածություններ են փոխվել

Irina Abovyan

Արտառոց վիճակ Հայաստանում․ ե՞րբ կերևա լույսը թունելի վերջում

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, 6 մահ

Irina Abovyan

Շուշան Ստեփանյանը լավ լուր է հայտնում

Irina Abovyan

Օզոնային շերտը վերականգնվում է քիմիական նյութերի օգտագործման դադարեցման շնորհիվ

Irina Abovyan