Հասարակություն

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

«Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին»,- այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար:

«Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»,-նշել է նա:  

Կարդացեք նաեվ

Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

Irina Abovyan

Հայազգի հանրահայտ դերասանուհի Սատի Սպիվակովայի հզոր խոսքը հայերի մասին և դիպուկ անդրադարձը հայ-ադրբեջանական լարված իրավիճակին

Irina Abovyan

Հայ հաքերները վերահսկում են անգամ Բաքվի փողոցները և ադրբեջանցիների տեղաշարժը

Irina Abovyan

Առողջապահության նախարարությունը տեղյա՞կ է, որ աշխարհում երեխաների համար վտանգավոր հիվանդություն է տարածվում. Անի Հովհաննիսյան

Irina Abovyan

85 համակարգիչ՝ Շիրակի մարզի դպրոցական երեխաներին

Irina Abovyan

Աստծո պատիժը հայության ձեռքով չի ուշանալու. Շարմազանովը՝ Սբ. Ղազանչեցոցի հրետակոծման մասին

Irina Abovyan