Քաղաքականություն

«Մարդկանց ասում ենք նստեն տանը, բայց մենք գալիս ենք գործի».

ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց. «ԱԺ-ի աշխատողներով եւ 130 հոգով այստեղ հավաքվելով՝ վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խորհրդարանում մնալ միայն ԱԺ խորհրդի անդամներով: Հիմա քվորում չապահովենք եւ օրակարգ չհաստատենք, առավել եւս, որ հրատապ նախագիծ չունենք: Աշխարհի խորհրդարանները հիմա գործում են այն դեպքերում, երբ արտակարգ դրության եւ տնտեսությունը փրկելու վերաբերյալ օրինագծեր են քննարկվում: Մենք նման իրավիճակներում կարող ենք արագ հավաքվել»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե հանդես կգաք նման օրենսդրական առաջարկով, պարտավոր ենք քննարկել: Այս պահին նման ռեժիմով աշխատել չենք կարող, քանի որ օրենսդրությունն այդպիսին չէ: Իմ մոտեցմամբ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է: Օրինակ ծառայելու համար ոչ թե տանը պետք է նստենք, այլ մեր աշխատանքը շարունակենք: Դուք տեղյակ եք, որ հանձնաժողովներն առավելապես զտել են օրակարգը: Մենք հիմա քննարկելու ենք առաջնային հարցերը: Վստահ եմ, որ չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի: Սա կարող է երկարել, մի քանի ամսվա կամ մի տարվա մասին էլ է խոսվում: Մենք մի տարի չենք կարող այդ ռեժիմով մնալ, պետք է երկրի համար անհրաժեշտ օրենսդրական գործունեությունը ծավալենք»:

Մարուքյանը պատասխանեց. «Օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, որովհետեւ օրենքով չենք կարող այս հարցը կարգավորել: Խոսքը քաղաքական պայմանավորվածության հասնելու եւ օրակարգը չհաստատելու մասին է: Մենք մարդկանց ասում ենք նստեն տանը, բայց մենք գալիս ենք գործի, առանց դիմակի աշխատում, սոցիալական հեռավորություն չենք պահպանում, ձեռք ենք տալիս նույն խոսափողին, բռնակներին եւ լավ օրինակ չենք ծառայում: Երբ խստացված ռեժիմն անցնի եւ հայտարարվի, որ սրճարաններն ու գործարանները կարող են աշխատել, մենք էլ կվերսկսենք աշխատանքը»: Արարատ Միրզոյանը պնդեց մոտեցումը:

Կարդացեք նաեվ

Ուտուշ-խմուշ, թե՞ հարսանիք, դրոն, թե՞ կվադրոցիկլ, Մգեռ Արմենիա, թե՞ Բելառուս. ԱՎԵԼ-ՊԱԿԱՍ 22

Irina Abovyan

Դոգը խոսեց՝ Հերթական ցնցող բացահայտումները կճնշի շատերին. ԿԵՑՑԵ՛Ս

Irina Abovyan

«Իմ քայլի» ներկայացուցիչը Արթուր Վանեցյանին տալիս է «Ծռերի» «հասցեն»

Irina Abovyan

Լավ լուր․ բռնության ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջիկը քայլում է

Irina Abovyan

«ՀՀ իշխանությունները չափերն անցնում են»․ Սամվել Կարապետյանը բարկացել է․ Հայելի.am

Irina Abovyan

«Իշխանությունը ցույց տվեց, որ թքած ունի պառլամենտարիզմի վրա». Իվետա Տոնոյան

Irina Abovyan