Հասարակություն

Տասներկու անգամ ավելի շատ են, բայց ճեղքում չեն կարողանում անել. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց ռազմաճակտում տիրող իրավիճակը։

Համեմատելով երկու բանակներին` Հովհաննիսյանը նշեց, որ հարձակման որոշ կողմերում ադրբեջանական զորախմբերը տասներկու անգամ ավելի շատ են եղել նրանց դիմաց կանգնած հայկականներից։

«Տասներկու անգամ շատ են եղել, հասկանո՞ւմ եք` դա ինչ է։ Նման բան ռազմի պատմության մեջ գրեթե չի եղել կամ շատ հազվադեպ է եղել։ Ու չնայած դրան առաջին յոթ օրը նրանք չեն կարողացել ոչ մի տեղով առաջ գնալ, իսկ մնացած քսան օրերին ընդամենը օրական 1-2 կմ են առաջ եկել», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդի բանակը ոչ միայն քանակով է գերազանցում հայկականին, այլև զինվորական տեխնիկայով։

«Արցախում այժմ կիրառվում է այնպիսի տեխնիկա, որը գերտերություններն են կիրառում։ Հակառակոորդը բարձր տեխնոլոգիաներով բանակ ունի, դա մենք երբեք չենք թաքցրել, բայց անգամ դրանով չի կարողանում ճեղքում անել։ Տասը հազարանոց զորախումբ, հարյուր տանկերով, երեք հարյուր հրետանիով, հատուկ գրոհայիններով՝ և դասական առումով չեն կարողանում ճեղքել, անցնել առաջ», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Կարդացեք նաեվ

4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում

Irina Abovyan

Լավ լուր.Հուլիս,Օգոստոս և Սեպտեմբեր ամիսներին մենք կմորանանք կորոնավիրուսի մասին.Ահա թե ինչու

Irina Abovyan

Կենդանակերպի այս նշանը ամսի 19-ից կունենա լավագույն ժամանակը

Irina Abovyan

Զարկերակային բարձր ճնշումը կարելի է իջեցնել, սեղմելով ընդամենը այս կետը, այս հնարը կիրառվում է ռազմական բժշկության մեջ

Irina Abovyan

Փափուկ, բերանում հալվող, շատ մատչելի ու պարզ տորթ՝ ընդամենը 40 րոպեում․ նույնիսկ եթե չունեք ջեռոց

Irina Abovyan

Առանց ձեռնոցի, դիմակի ուղևոր ու վարորդ չի լինելու. Հակոբ Կարապետյանի գրառումը

Irina Abovyan