Հասարակություն

Կորոնավիրուսով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիներն ասում էին. «ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկների ու վարորդների մեջ այս մի քանի օրերի ընթացքում համոզվեցինք՝ նրանք ՄԱՐԴ-բժիշկ ու ՄԱՐԴ-փրկարար են»

Այս օրերին հանրապետությունում պակաս լարված չեն աշխատում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի ծառայողները:

Ինչ հանրապետությունում հայտարարվել է կորոնավիրուսի մասին, օրերով իրենց անձը մոռացել ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործին են ներգրավվել նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության աշխատակիցները:

Նշված վարչության վարորդներն ու բժիշկները շատ դեպքերում անտեսելով, որ հնարավոր է՝ իրենք նույնպես դառնան վարակակիր, գիշերվա ցանկացած ժամին կանչով մեկնած կասկածելի վարակակիրներին տեղափոխում են Նորք ինֆեկցիոն կենտրոն, կամ կառավարության կողմից հաստատված հատուկ վայրեր:

մեկնել իրենց օջախներ: Հիմա նրանց մոտ ավելի շատ արծածվում է հայտնի «3 հրացանակիրները» ֆիլմի խոսքը. «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված աշխատակիցներին մի քանի անգամ այցելել են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը:

SHAMSHYAN.com զանգահարած մի քանի մարզերի բնակիչներ իրենց երախտիքի խոսքն են ուղղում ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության վարորդներին ու բժիշկներին, ասելով. «Մենք նրանց մեջ տեսանք ՄԱՐԴ-փրկարարի, ՄԱՐԴ-բժշկի կերպար և ինչքան էլ մենք թույլ էինք զգում մեզ, բժիշկներն իրենց բժշկական միջամտությամբ, վարորդներն էլ իրենց հոգատարութամբ ու հումորով, մեզ դուրս էին բերում վհատությունից:

Այս մի քանի օրերի ընթացքում մենք մեր մաշկի վրա զգացինք նրանց հոգատար մարդկային վերաբերմունքը հասարակ քաղաքացու նկատմամբ:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Կարդացեք նաեվ

Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Գեղարքունիքի մարզում. Porsche Cayenne-ում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Irina Abovyan

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Irina Abovyan

Հայտնի են դարձել երեխաների մոտ կորոնավիրուսի ախտանիշները

Irina Abovyan

Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը. Նոր Տեսանյութ

Irina Abovyan

Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Մոդելն իր դաջվածքների և պիրսինգների վրա ծախսել է 38 հազար ֆունտ (լուսանկարներ)

Irina Abovyan