Քաղաքականություն

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ. խափանման միջոց է ընտրվել կալանքը

երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Եթե Գ. Բեգլարյանը, ով կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Սեպտեմբերի 20-21-ին շարժվել ենք Գյուլիստանի ուղղությամբ. ասել էին՝ հայկական դիրքերում 5-7 զինծառայողներ են, ում պետք է ոչնչացնել ու գրավել դիրքերը. Ադրբեջանցի ռազմագերու հարցաքննությունը (Տեսանյութ)

Irina Abovyan

Թուրքերի հիստերիկ արձագանքը․ Հայերի ապտակը շատ ցավոտ է լինելու

Irina Abovyan

Դու Շուշին ազատագրողին մեղադրողն ես ու ուզես թե ոչ, հենց քո ու շեֆիդ շնորհիվ նաեւ հնարավոր դարձավ Շուշին հանձնելը․ Արփինե Հովհաննիսյանը՝ Գ․ Բաղդասարյանին

Irina Abovyan

Այս ամբողջը ցույց է տալիս, թե ինչ որակի «պրոֆեսիոնալ» կադրեր են բուծել նախկին իշխանությունները… Ստյոպա Սաֆարյանի հերթական ջախջախիչ անդրադարձը

Irina Abovyan

Թորոսյանը Փաշինյանին զեկուցել է կորոնավիրուսի և վիրավոր զինծառայողների բուժօգնության հարցերի մասին

Irina Abovyan

Սա դավադրություն է իմ դեմ. Գուրգեն Եղիազարյանն ահազանգում է՝ դիմելով բոլորին

Irina Abovyan