Հասարակություն

Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով. իրավական կարգավորումների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց: Մասնավորապես, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ, կոնորավիրուսի հետ կապված, իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին», – ասաց Փաշինյանը: Վարչապետի այս հայտարարությունը կարող է երկիմաստ ընկալվել՝ կա՛մ խոսքը պարզապես կորոնավիրուսային իրավիճակին է վերաբերում, կա՛մ էլ հենց արտակարգ դրությանը:

Ամեն դեպքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տևել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,-ասվում է հոդվածում: Միևնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, և կրկին՝ 30-օրով»։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ահա կարտոֆիլի ֆրի պատրաստելու բաղադրատոմսը՝ առանց մի կաթիլ ձեթի․ կարող եք պատրաստել նաև երեխաների համար

Irina Abovyan

Կառավարությունը համաներում է շնորհում բանակից թռածներին, հիշեք՝ մեր զոհված հերոսներին կյանք եք պարտք, չմոռանաք ընտրություններին կմասնակցեք. Վարդան Բադալյան

Irina Abovyan

Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորին պատկանող «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց մի խումբ զինվորականների ու նրա հարազատների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

«Գլխավոր տնօրենը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը»․ Beeline-ը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Համացանցում սենսացիոն տեսանյութ է հայտնվել Հայերը հայտնվել են Բաքվում. Ինչ է կատարվել

Irina Abovyan

1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են. նախարարը՝ Նիկոլ Փաշինյանին

Irina Abovyan