Քաղաքականություն

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Սերգեյ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում:

Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:

Կարդացեք նաեվ

ԱՐԱ ՀԵՐԻՔ ՉԻ՞․ էնպես եք խոսում, ոնց որ կույս լինեք, այլ ոչ բատալյոն սպասարկող պո*նիկ. ԿՈՇՏ

Irina Abovyan

Վարչապետն այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ այս ճգնաժամային վիճակում անգամ ուղիղ եթերում հեռախոսով պատահական համարներով զանգում ու խոսում է տարբեր քաղաքացիների հետ

Irina Abovyan

ԿՈՇՏ պատասխան Աշոտյանին | Դավոն ու Նիկոլը ՀԶՈՐ տղերք են

Irina Abovyan

Արարատ Միրզոյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Irina Abovyan

Բալասանյանի պարտությունը վերջնականապես կթաղի Քոչարյանի հույսերը. ով և ինչու է ցանկանում հետաձգել ընտրությունները

Irina Abovyan

Լիսկային սպանելու Հրաման տվողը հայտնի է, ԱԱԾ -Ն ՇՏԱՊ գնաց նրա հետևից

Irina Abovyan