Շոու-բիզնես

«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց». Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի եւ Ջասթին Բիբերի հետ համագործակցած պարուսույցն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Հանրահայտ Hi-Hat production-ի ճանաչված խորեոգրաֆ Թրոյ Քիրբին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:

Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի, Ջասթին Բիբերի եւ մի շարք այլ աստղերի հետ աշխատած պարուսույցն Instagram-ի իր էջում կիսվել է 2018 թ-ին NEWS.am STYLE-ին տված հարցազրույցով ու գրել. «Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց»: Քիրբին օգտագործել է նաեւ #ArmeniaStrong (Ուժեղ Հայաստան) հեշթեգը:

Խորեոգրաֆը Հայաստանում եղել է 2018 թ-ին: Այստեղ էր «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Հասմիկ Շիրոյանի հրավերով` նրա ելույթը բեմադրելու համար: Այն ժամանակ մեզ հետ զրույցում պարուսույցը նշել էր` «Պարզ տեսնում եմ, որ այստեղի մարդկանց միջեւ սերը շատ ամուր է, ինչը հրաշալի է, քանի որ, կարծում եմ` աշխարհին սերը շատ է պակասում»:

Կարդացեք նաեվ

Փշաքաղվելու չափ հուզիչ․ ինչպես է Լուսինե Թովմասյանը շնորհավորել ամուսնու ծննդյան տարեդարձը

Irina Abovyan

3-րդը նույնպես տղա է․ Ինչպես են Գոռ Հակոբյանն ու Հրուշը վիճում 3-րդ որդու անվան ընտրության հարցում

Irina Abovyan

Սոֆյա Պողոսյանը ցույց է տվել իր ռոմանտիկ ամառային հանգիստը

Irina Abovyan

Երկրում ատելության մթնոլորտ է, 4 կողմից թքում են իրար վրա․ Արամո (տեսանյութ)

Irina Abovyan

Սոնա Ռուբենյանի սիրտը զբաղվա՞ծ է․ Արուս Տիգրանյանի հարսանիքին նա մենակ չէր

Irina Abovyan

«Դու պարզապես կրակ ես». Իվետա Մուկուչյանը հիացրել է հետեւորդներին

Irina Abovyan