Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական եղեք: Օրը երկարատև բարենպաստ շրջանի սկիզբ կարող է դնել, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե լսեք առողջ բանականության ձայնին ու ոչ ոքի թույլ չտաք ձեզ մոլորության մեջ գցել:

Ցանկացած հնարավորություն օգտագործեք նոր բան սովորելու և այն մարդկանց հետ կապեր հաստատելու համար, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով: Չի բացառվում՝ հենց այսօր կարևոր օգտակար կապեր ձեռք բերեք, ուժեղ համախոհներ գտնեք, որոնց շնորհիվ կկարողանաք հասնել ձեր նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, չնայած՝ երբեմն դուք ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք: Շրջապատողների համար հեշտ կլինի, եթե հրաժարվեք կտրուկ արտահայտություններից ու նկատողություններից: Լավագույն օրը չէ ինչ-որ մեկին քննադատելու համար: Կատակների հարցում էլ արժե զգույշ լինել. ինչ-որ մեկին դրանք վիրավորական կթվան:

Աշխատեք մրցակցային պայքարի մեջ չներքաշվել: Չարժե մրցակիցներին ապացուցել ձեր առավելությունը. դա առանց այդ էլ բոլորի համար ակներև կլինի: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք ընթացիկ գործերից, այլև ապագայի ծրագրեր կկառուցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում պայմանավորվել չէր ստացվում: Կհաջողվի հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից: Ձեզ բնորոշ ինքնատիրապետումն ու գործնականությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Օրվա երկրորդ կեսը լավագույն հատվածն է նախաձեռնող լինելու, գործնական առաջարկներով հանդես գալու համար. դրանք անպայման աջակցություն կստանան: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ համախոհներ ձեռք կբերեք: Հնարավոր է գրավիչ գործնական առաջարկներ ստանաք, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի: Միատոն աշխատանքը ձանձրալի ու հոգնեցնող կլինի, փոխարենը ստեղծագործ մոտեցում պահանջող խնդիրներից միանգամից գլուխ կհանեք:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, դուք էլ հաճույքով նույն ձևով կպատասխանեք: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ բանի ունակ կլինեք և ինքներդ կհասկանաք դա: Բայց սարեր շրջելուց առաջ համոզվեք, որ նախկինում ձեր առաջ դրված նպատակները ակտուալ և կարևոր են ձեզ համար: Հակառակ դեպքում՝ վտանգ կա ուժերն ու ժամանակը վատնեք նրա վրա, ինչը ձեզ չի երջանկացնելու:

Այսօր ստացած ցանկացած տեղեկատվություն ուշադրության արժանի կլինի. կարևոր բաներ կիմանաք անսպասելի աղբյուրից: Եկել է պահը, երբ կարելի է ու պետք է ուշադրություն դարձնել իրենց շատախոսությամբ հայտնի մարդկանց բառերին ու բամբասանքներին: Այն, ինչ կհաջողվի իմանալ, կօգնի ճիշտ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը գործերում զգուշություն, իսկ շփումներում զսպվածություն է պահանջում: Եթե ավելորդ բաներ չխոսեք ու սխալներ չանեք, ապա կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Կեսօրից հետո կարող եք թուլանալ. դրական միտումները ուժ կհավաքեն, աստղերը բոլոր նախաձեռնություններում կաջակցեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը նոր ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա. բավական կլինի ձեզ բնական պահեք: Ձեր ուժեղ կողմերն աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք անպայման կօգտվեք դրանցից: Ծանոթություններ կհաստատեք մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ մասնագիտական բարձունքներ գրավել: Ավելի ուշ կգա գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար հարմար ժամանակը:

Երեկոն հարմար է սիրային զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա և կոգեշնչի: Դուք շատ բաների նորովի կնայեք, կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում: Չի բացառվում՝ գնումներին ու ներդրումներին վերաբերող նոր գաղափարներ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում ունակ կլինեք հասնել անհնարինին: Ամենազարմանալին այն է, որ դրա համար քիչ ջանքեր կպահանջվեն. հենց ինչ-որ բան ուզենաք, անմիջապես ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Կվշտացնի միայն այն, որ բարենպաստ շրջանը երկար չի տևի:

Օրվա երկրորդ կեսին անբարենպաստ միտումները ուժ կհավաքեն, փոքրիկ թյուրիմացություններ ու տհաճություններ կառաջանան: Չարժե հուսահատվել, քանի որ խոսքը բարդ խնդիրների մասին չէ: Հնարավոր է՝ այն, ինչ ձեզանից պահանջվում է, ծրագրերը մի փոքր վերամշակելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ խնդիրներ կլուծեք, եթե հրաժեշտ տաք պատրանքներին, գոնե ժամանակավորապես հրաժարվեք այն գաղափարներից, որոնք անհնար է իրագործել: Խնդիրներ կարող են ծագել գործընկերների հետ հարաբերություններում, մտերիմների հետ լեզու գտնել էլ ամեն անգամ չի հաջողվի: Դուք կարող եք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, բոլորի համար պիտանի գործ անել:

Հաջողությամբ կլուծվեն իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին: Դա հաճախ կօգնի փաստաթղթերի հետ աշխատանքում: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել ու խճճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լարված կդասավորվի, բայց բարենպաստ միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, այդ իսկ պատճառով դուք գլուխ կհանեք բարդ խնդիրներից ու հաջողությունների կհասնեք: Մինչև կեսօր ցանկալի է զբաղվել կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Ավելի ուշ կարող եք զարկ տալ երևակայությանը:

Հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, իսկ դա օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից: Դուք բոլոր դեպքերում կկարողանաք ձեզ բնական ու անբռնազբոս պահել՝ ոչ մի կանոն չխախտելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ, այն հարմար է ցանկացած տեսակի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը: Հնարավորություն կունենաք ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը, կարող եք հուսալի գործընկերներ ու օգնականներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կամ երկարաժամկետ համագործակցություն կառաջարկեն:

Նոր գաղափարներ կունենաք, կարող եք կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումներն առավել հստակ ու օգտակար կլինեն, քան շրջապատողների խորհուրդները: Հավատացեք ձեր ուժերին. աստղերը ձեր կողմից կլինեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարդ պահերից զուրկ չի լինի, բայց բոլոր դեպքերում բարենպաստ է: Հատկապես լավը կլինի նրա երկրորդ կեսը. դուք հուզական հավասարակշռության կհասնեք, կդադարեք սրտին մոտ ընդունել մանրուքները, որոնք նախկինում վշտացնում էին և կզբաղվեք նրանով, ինչն իսկապես արժանի է ուշադրության:

Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ. նույնիսկ եթե ամեն հարցում համաձայն չեք նրանց հետ, կարելի է փոխհամաձայնության հասնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ նախկինում չափից դուրս շատ էին համառում այնտեղ, որտեղ ավելի օգտակար կլիներ զիջումների գնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Թեստ կանանց համար․ Եթե կարողանայիք օգտագործեք կոսմետիկ միջոցներից միայն մեկը, ինչ կընտրեիք

Irina Abovyan

Իմացեք թե ինչ ակնկալել ֆինանսական ոլորտում Ընտրելով բանալին

Irina Abovyan

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի սրտի ճանապարհը

Irina Abovyan

Կենդանակերպի նշաններ ովքեր ցավ են պատճառում շրջապատին

Irina Abovyan

Կենդանակերպի 6 զույգ որոնք համապատասխանում են միմյանց չափազանց շատ

Irina Abovyan

Աստղագուշակ ՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ին, Կենդանակերպի բոլոր նշանների համար

Irina Abovyan