ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր Երևանում, երբ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ բուկլետներ էր բաժանում, քաղաքացիներից մեկին տալիս՝ նկատեց, որ քաղաքացին արդեն հետևում է կանոններին, քանի որ կրում էր դիմակ, ձեռնոցներ։
«Հետևում եմ, բայց ձեր մասկան, որտե՞ղ է»,-հարցրեց քաղաքացին, իսկ Աննա Հակոբյանը ծիծաղով արձագանքեց. «Մենք դրա մասին կխոսենք»:
Վարչապետի տիկինը մտնում էր նաև դեղատներ, խանութներ, հետաքրքրվում, թե կա արդյո՞ք հաճախորդներ, և կրպակներից մեկի աշխատողը դժգոհեց, որ բացարձակ մարդ չկա: «Դե դա լավ է, տվյալ իրավիճակում լավ է, որքան էլ տարօրինակ է հնչում»,–ասաց նա: