Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է թշնամու 12 տանկ խոցած կապիտանը և ինչով է աչքի ընկել Ապրիլյան պատերազմին

Այսօր պաշտպանության բանակը հայտնել էր մեր հերոսների սխրագործության մասին՝ նշելով, որ իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Այս պահին կապիտան Գաբրիելյանը առաջնագծում է, սակայն նկատենք, որ նա առաջին անգամը չէ, որ հերոսություն է անում: 2016 թվականին վերջինս եւս աչքի է ընկել իր հերոսությամբ:

2016 թվականին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Արիության համար» մեդալի: Արսեն Գաբրիելյանը ծնունդով Արցախի Ասկերան քաղաքից է:

Արսենը իր հարազատ Ասկերանի բարբառով պատմում է, որ ինքը զինվոր էր հակատանկային դասակում, երբ առաջին անգամ ֆագոտ տեսավ, որ հափշտակությամբ ուսումնասիրում էր ամեն մի դետալը: Պատմում է երկու տարվա պայմանագրային ծառայության մասին քիմիական վաշտում, նաեւ՝ Արցախի պետական համալսարանի ՆԶՊ եւ ֆիզդաստիարակության ֆակուլտետում ուսումնառությունից: Հենց այդտեղ էլ իմանում է, որ բարձրագույն ավարտածները կարող են վերապատրաստվել եւ սպա դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաեվ

Ինչ է սպասվում հունիսի 21-ից մինչև հուլիսի 5-ը․ Աստղաբան Լյուսյա Հակոբյանը հետաքրքիր և ուշագրավ դիտարկումներ է արել

Irina Abovyan

«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժաշխատողները քաղաքացիներին հորդորում են տանը մնալ

Irina Abovyan

Քոչարյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու․ դեռ աչքիս առաջ է թատրոնի դիմացի մարդասպանությունը․ Լուսինե Կիրակոսյան

Irina Abovyan

Ռոմանտիկ զույգ. Լևոն Արոնյանի նոր, ջերմ լուսանկարն ընկերուհու՝ Անիտա Այվազյանի հետ

Irina Abovyan

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Irina Abovyan

Գյումրիում տաքսու վարորդները դժգոհ են պարետի որոշումից

Irina Abovyan