Հասարակություն

«Շոգը և արևի ճառագայթները սպանում են միկրոբներին». Համաճարակաբան

«Տաք եղանակն ազդում է միկրոբների կենսունակության վրա, առհասարակ Հայաստանի բնությունը, կլիման շատ հետաքրքիր է, ունենք երկու անցումներ, երբ դրսի միջավայրում տեղի է ունենում մաքրում: Առաջինը՝ ձյունառատ և ցուրտ ձմեռը, չնայած միայն ցուրտը միկրոբներին չի սպանում, ձյունառատ ձմեռն է մաքրում դրանց: Երկրորդը՝ շոգ և արևոտ  ամառը, արևի ճառագայթները սպանում են միկրոբները»,-  այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը՝ անդրադառնալով վիրուսների վրա եղանակային պայմանների ազդեցությանը:

Նրա հավաստմամբ՝ որքան եղանակը տաքանում է, այնքան դրսում եղած միկրոբները ոչնչանում են, սակայն սա չի նշանակում, որ առաջիկայում լավ եղանակի պայմաններում կորոնավիրուսով վարակվածներ այլևս չեն լինելու:

«Եթե, օրինակ, հիմա հինգ աստիճանով եղանակը տաքանա, ապա դա դեռևս չի նշանակում, որ այն կանխարգելելու է կորոնավիրուսի տարածումը: Ամբողջ ձմռանը մարդիկ տանն են, փակված, գարնան բացվելուն պես նրանք դուրս են գալիս, քայլում են, այս առումով է դրական ազդեցություն տեղի ունենում»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ չնայած Աֆրիկայում շոգ է, բայց այնտեղ էլ վիրուս կա, Վլադիմիր Դավիդյանցը նկատեց՝ Աֆիկայում էլ մարդիկ փռշտում են, մոծակներ կան, և անհնար է, որ վիրուս չլիներ:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Թեստ. Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան

Irina Abovyan

Այլևս դեն չնետեք կիվիի կեղևը. ահա թե ինչով է այն օգտակար

Irina Abovyan

Ամբողջ պատերազմի ընթացքում լռել եմ, բայց… Դավիթ Ամալյան

Irina Abovyan

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 44-ամյա կին է, ամենատարեցը՝ 90

Irina Abovyan

Երևանում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, հեծանվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

Irina Abovyan

Ադրբեջանը ցանկանում է հումանիտար աղետի առջև կանգնեցնել մեր ժողովրդին

Irina Abovyan