ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհի Հաննան պատրաստում է հացաբուլկեղեն՝ յուրօրինակ և գունագեղ ձևավորմամբ: Աղջիկը իր «ուտելի» աշխատանքները ներկայացնում է Instagram-ում:
Նրա պատրաստած հացաբուլկեղենը կարող է ներկայացվել թանգարանում. դրանց մի մասը նա զարդարում է յուրահատուկ նախշերով, մյուս մասը՝ մրգերով և բանջարեղեններով:
Սոցցանցերի օգտատերերը խոստովանում են, որ տպավորված և հմայված են հացագործի ստեղծագործություններով: Ամերիկուհին սոցիալական ցանցում ունի 116 հազար հետևորդ:







