Քաղաքականություն

Դատարանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրել այլ դատավորի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունն այլ դատավորի։ Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական խումբը։

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։

«Հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում», – ասված է դատարանի պատասխանում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն իր հերթին կապ է հաստատել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են, որ դատավորը դեռ վատառողջ է։ Աշխատակազմը տեղեկություն չուներ, թե երբ նա կկարողանա աշխատանքի գալ։

Աննա Դանիբեկյանը սովորաբար դատական նիստերը նշանակում է երեքշաբթի օրերին, սակայն մինչ այս պահը Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել վաղվա՝ մարտի 24-ի նիստի մասին։

Սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Կարդացեք նաեվ

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ․ տղերք,կամ դուք մտավոր թերզարգացած եք, կամ ․․․ ԱՅՈ ․․․ ԾԱՆՐ ԴԵՊՔ Է

Irina Abovyan

Ինձ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել վարչապետին. Արտյոմ Երկանյան

Irina Abovyan

Արսեն Թորոսյան, սա այն արյունն է, որ դու ես թափել. Ինչպես են Մարինա Խաչատրյանին բռնի ձևով բերման ենթարկում

Irina Abovyan

Ժողովուրդը Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի՝ կտրորի, կանցնի, ուշքի եկեք, հեռացեք…Սասուն Միքայելյան

Irina Abovyan

Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Irina Abovyan

Սարսափելի է Քացղաքացիական պատերազմի վտանգ Հենց Հիմա Հրատապ ՏԱՐԱԾԵԼ

Irina Abovyan