Շոու-բիզնես

«Շատ մեծ խուճապ և վախ կա մարդկանց աչքերում»․ Սիլվի Բարկովան՝ Հնդկաստանում իրենց առօրյայի և ոստիկանների խիստ սահմանափակումների մասին

Դերասանուհի Սիլվի Բարկովան մոտ մեկ ամիս է՝ վերադարձել է Հնդկաստան՝ ամուսնու և նրա ընտանիքի մոտ։ Սիլվին ապրում է Մումբաի քաղաքում, որտեղ ևս հիմա արտակարգ դրություն է սահմանված։

Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվին նշեց, որ կորոնավիրուսի հետևանքով իրենց քաղաքում փակվել են բոլոր ժամանցի վայրերն ու խանութները։

«Այստեղ ևս արտակարգ դրություն է տիրում։ Շատ խիստ հրահանգ է տրված, որպեսզի մարդիկ տանից դուրս չգան։ Մարտի 13-ից փակ են բոլոր սուպերմարկետները, առևտրի համալիրները, կինոթատրոններն ու ժամանցի մյուս կառույցները։ Հիմա գործում են միայն դեղատները, չնայած տեղեկություն ենք ստացել, որ վաղը գուցե բացվի մի քանի մթերային խանութ։ Ասում են, որ այս իրավիճակը կարող է շարունակվել ավելի քան մեկ ամիս։ Հնդկաստանի օդանավակայանը նույնպես չի աշխատում։ նախնական տվյալներով՝ մեկ շաբաթ չի գործի, բայց հնարավոր է էլ ավելի շատ ձգվի»,-ասաց Սիլվին։

Դերասանուհու խոսքով՝ մթերքի հարցը նախապես են կարգավորել, քանի որ խանութների փակման հետ կապված զգուշացում են ստացել։

Քաղաքում կան թույլատրելի հատվածներ, որտեղ հնարավոր է դուրս գալ, սակայն մյուս բոլոր դեպքերում քաղաքացիներին խիստ զգուշացում են տալիս։

«Քանի որ հնդիկները շատ զգացմունքային ազգ են, լարվածություն է նկատվում։ Շատ մեծ խուճապ և վախ կա մարդկանց աչքերում»,֊ասաց Սիլվին։

Դերասանուհու համար բարդ է, քանի որ առօրյան միայն տան պայմաններում կազմակերպել չի ստացվում։

«Ինչպես էլ կազմակերպեմ մեր առօրյան, միևնույն է, ձանձրալի է։ Առհասարակ, ես տանը մնալ չեմ սիրում, որովհետև ակտիվ մարդ եմ և սիրում եմ դրսում լինել։ Հիմա ամուսնուս հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, շատ ֆիլմեր ենք դիտել ու տպավորություն է, որ էլ ֆիլմ չմնաց, որ դիտած չլինենք։ Հիմա մեզ համար ամենամեծ սահմանափակումը տանից դուրս չգալն է։ Ոստիկանները խիստ հսկողություն են սահմանում»,-ասաց դերասանուհին։

Սիլվին հավատով է տրամադրված և այդ ոգով էլ փորձում է պայքարել ստեղծված իրավիճակում․ «Ես ամեն օր Աստծուն աղոթում եմ և Տիրոջ պաշտպանությունն եմ խնդրում ընտանիքիս անդամների համար։ Կարծում եմ՝ աղոթքից և Աստծո պաշտպանությունից լավ բան չկա։ Գիտեմ, որ չարիքը մեր ընտանիքին չի հասնի, ուղղակի ամեն օր տանը փակված լինելը մեզ համար շատ ձանձրալի է»։


Կարդացեք նաեվ

Բարև աշուն․ Նարե Գևորգյանն այսեղանակին արդեն անցել է ձմեռային զգեստապահարանի

Irina Abovyan

Արամեի զվարճալի արձագանքը՝ Արտակարգ դրությունը մեկ ամսով երկարացնելու որոշմանը

Irina Abovyan

Գայանե Ասլամազյանի ամառային հմայիչ կերպարը

Irina Abovyan

Մերի Հակոբյանը Հայաստան վերադառնալուն պես կտրուկ փոխել է ոճը (լուսանկարներ)

Irina Abovyan

Փարթամ կազմվածք, կարմիր զգեստ. Անի Լորակը խելքահան է արել հետեւորդներին (ֆոտո)

Irina Abovyan

Բաբկինան «մարտի է ձգտում» եւ նույնիսկ ցանկանում է «փախչել» հիվանդանոցից

Irina Abovyan