Հասարակություն

Ինչու «Երևան Սիթի»-ում մթերքի որոշ տեսակների գինը 1700-ից դարձավ 3500 դրամ. ՏՄՊՊՀ-ն կպարզի

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ երկրում հաստատված մեկամսյա արտակարգ դրության պայմաններում ՏՄՊՊՀ-ում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:

Պատկան կառույցի ղեկավարի հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ գերշահույթ ստանալու ցանկությունը կզսպի խոշոր տնտեսվարողների ախորժակը, և նրանք կորոնավիրուսի պայմաններում արտակարգ դրության մեջ հայտնված Հայաստանում իրենց պատկանող առևտրի կետերում թույլ չեն տա գոնե գների բարձրացում:

Բայց արի ու տես, որ, չնայած ստեղծված խմբի շուրօրյա աշխատանքին, գների բարձրացում է արձանագրվել, օրինակ, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Մասնավորպես՝ «Երևան Սիթի»-ում կոճապղպեղը (իմբիր), որը մինչև կորոնավիրուսի ՝ Հայաստան ներթափանցելը վաճառվում էր 1 կգ-ը 1600-1700 դրամով, այժմ արժե 3500 դրամ:

168.am-ը ՏՄՊՊՀ-ից փորձեց ճշտել՝ ինչո՞վ է պայմանավորված այս մթերքի՝ 1700-3500 դրամի գնագոյացման սալդոն, պարզե՞լ են իրենք՝ գինը բարձրացվել է օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով, և արդյո՞ք աշխատանքային խումբն այս մթերքի գնի կտրուկ տարբերությունն արձանագրել է իր դիտանցումների ժամանակ:

Մեր հարցերին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ 44 անուն առաջին անհրաժեշտության ապրանքի մասով այժմ իրականացնում են դիտանցումներ, որոնց պատասխանները կհրապարակվեն ավելի ուշ:

«Ինչ վերաբերում է կոճապղպեղի գնին, ապա այդ մթերքի հետ կապված ձեր տեղեկությունը կփոխանցվի մեր մասնագետներին, և նրանք նաև այդ մթերքի մասով տնտեսվարողի մոտ գների մոնիտորինգ կիրականացնեն»,- փոխանցեցին ՏՄՊՊՀ-ից:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

3 հիանալի աղցան սովորական բանջարեղենով

Irina Abovyan

Նուրբ և համեղ բաստուրմա՝ հավի կրծքամսով, տնային պայմաններում

Irina Abovyan

Դուք մայիսի՞ն եք ծնվել. կարդացեք սա

Irina Abovyan

Առաջ ենք գնալու, պարզապես ժամանակի հարց է. մանրամասներ՝ Քաշաթաղից

Irina Abovyan

Այսօրվանից որոշ սահմանափակումներ հանվում են․ անվտանգության կանոնները գեղեցկության սրահներում

Irina Abovyan

Շրջափակումից 7 զինծառայողի է հանել, չի նահանջել, տանկեր է խոցել, հակառակորդին ետ է մղել. ճանաչենք մեր հերոսներին

Irina Abovyan