Ժամանց

«Մեր կյանքը 360 աստիճանով շրջված է». Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր` մարտի 23-ին, Կառավարության շենքի մոտից կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կամավոր որոշել է օգնել Առողջապահության նախարարությանը:

«Առողջապահության նախարարության կողմից արվեց հայտարարություն, որ այդ արհավիրքը դիմակայելու համար անհրաժեշտ են կամավորներ` տարբեր ոլորտներում: Մենք անմիջապես դիմեցինք, որովհետեւ, պայմանավորված արտակարգ դրությամբ, այլ երկների հետ շփումների սահմանափակման`նաեւ իմ գործունեությունն է դադարել որպես վարչապետի տիկին, բոլոր ծրագրերը հետաձգվել են, շփումները սահմանափակվել են: Որոշեցի կամավոր գրվել եւ իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան եւ փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»,- ասաց վարչապետի տիկինը:

Նա շեշտեց, որ բուկլետները տարածելու խնդիր կա եւ իր դեմքով տարածելն առաջին հերթին կարեւոր է. «Բուկլետն այն մասին է, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ինչպես մեկուսանալ եւ այլն: Ես հաճույքով այն կբաժանեմ մարդկանց, կմաղթեմ առողջություն եւ խորհուրդ կտամ հետեւել այն հրահանգներին, որոնք տալիս են պատկան մարմինները»:

Լրագրողի դիտարկմանը, որը տարածություն պահպանելու խնդիր կարող է առաջանալ, քանի որ քաղաքացիները կցանկանան իր հետ նկարվել, Աննա Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետեւ այսօր առաջին օրն է, որ ես դուրս եմ եկել այս ինքնամեկուսացումից հետո: Մի անգամ եմ վարչապետի հետ խանութ գնացել ու վերադարձել տուն: Այսօր մի պահ քայլեցի փողոցում, տեսա, որ բոլորը շատ ուշադիր են, գրկախառնության փորձեր չեղան: Հեռավորությունը պահպանելով` առողջություն էինք մաղթում»:

Հարցին` ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ է ինքն իրականացնում այս օրերին, վարչապետի տիկինն ասաց. «Բոլոր այն միջոցները, ինչի մասին հայտարարում ենք… ինչպես հայտնի է գնացել էինք Սեւան, այնտեղից այդ ամենը թեժացավ, Սեւանից Երեւան վերադառնալուց հետո տանից ուղղակի դուրս չենք եկել: Ախտահանիչ միջոցներն ենք օգտագործում: Մեր առօրյան կազմակերպում ենք տանը, որը բավականին դժվար է»:

Հարցին` խմբագիրները բողոքում են, որ պարետատունը ստիպում է լրատվամիջոցներին եւ անհատներին հեռացնել նյութերը կապված կորոնվաիրուսի տարածման հետ եւ ինքը արդյոք դա չի՞ դիտարկում խոսքի ազատության սահմանափակում, Հակոբյանն ասաց. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր կյանքը 360 աստիճանով շրջված է: Մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլեւս: Բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն: Մինիմալ հոգեբանական տրավմաներով պետք է մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված նաեւ այդ սահմանափակումները: Մենք հիմա ինչ-որ միջանկյալ տարածությունում ենք եւ գնում ենք դեպի ապագան: Վտանգներ չեմ տեսնում եւ հույս ունեմ, որ բոլորը ըմբռնումներով կմոտենան այդ հարցերին»:

Կարդացեք նաեվ

Շրթունքների ձևը և բնավորությունը – ԹԵՍՏ աղջիկների համար

Irina Abovyan

Թեստ․ Ընտրեք զույգերից մեկին

Irina Abovyan

Աղջիկների 3 տեսակի պահվածք, որ վանում են ժամանակակից տղաներին

Irina Abovyan

Կենդանակերպի ամենահավատարիմ նշանները

Irina Abovyan

Ընտրեք նկարը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

Վանգայի ցնցող գուշակությունը Նիկոլի, Ադրբեջանի և աշխարհի մասին

Irina Abovyan