Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող 27-ամյա քաղաքացին կրակոց է արձակել իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողներ Արսեն Պետրոսյանն ու Ներսես Նալբանդյանը հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ:

Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը:

Քրեական հետախույզները տաք հետքերով Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են Վ. Կիրակոսյանին, ում մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կողմից 2019 թ.-ի նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Կիրակոսյանը կալանավորվել է:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 515-ով, գրանցվել է մահվան 12 դեպք

Irina Abovyan

Սարո Թովմասյանն ու Կամո Սեյրանյանն այցելել են արցախցի երեխաներին

Irina Abovyan

Քոչարյանի որդու՝ Սեդրակի կնոջ ինստագրամյան շքեղ լուսանկարները. (ՖՈՏՈ)

Irina Abovyan

Հերոս Ճղրիկյան Գրիգորի երազանքը կատարվեց

Irina Abovyan

Քաղցկեղի նշաններ որոնք երբեք չի կարելի անտեսել

Irina Abovyan

Շատ համեղ աղցան ողջ ընտանիքի համար

Irina Abovyan